Գյումրիում ապրիլի 18-ին տեղի ունեցած դաժան սպանությունների գործով կատարվում է քննություն
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում ապրիլի 18-ին՝ ժամը 22.05-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել է, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի 34/Ա շենքի մի բնակարանում դիակներ կան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խու մբը բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակչուհիներ 1964թ. ծնված Ալվարդ Շահումյանի և 1925թ. ծնված Քնարիկ Շահումյանի դիակները:
Արտաքին զննությամբ դիակների վրա հայտնաբերվել են բռնության հետքեր` մարմնի տարբեր մասերի սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: