Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Հեղինակավոր «Politique Internationale»-ն Ցեղասպանության տարելիցին նվիրված բացառիկ համար է հրապարակել

Աշխարհում միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող «Politique Internationale» (»Միջազգային քաղաքականություն») հանդեսը 330 էջանոց, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ «Հայոց ցեղասպանություն. հարյուր տարի է անցել» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, hամարում տեղ են գտել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի «Այլևս երբեք», Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «2015թ.` Ցեղասպանության 100-րդ տարելից», Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հիշատակման պարտավորություն», ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» և Շառլ Ազնավուրի՝ «Նրանք նահատակվեցին» հրապարակումները:

«Politique Internationale»-ի բացառիկ համարում հոդվածներով են հանդես եկել նաև Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Իսրայել Չարնին (Իսրայել), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ռոջեր Սմիթը (Կանադա), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերշտայնը (Արգենտինա), միջազգային իրավունքի բնագավառում այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Ջեֆրի Ռոբերթսոնը (Ավստրալիա) և Ալֆրեդ դը Զայասը (Շվեյցարիա), թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն (Թուրքիա), ականավոր ցեղասպանագետներ Մարկ Լևինը (Մեծ Բրիտանիա) , Անրի Թերիոն (ԱՄՆ), Յաիր Օրոնը (Իսրայել), Ուիլյամ Շաբասը (Մեծ Բրիտանիա), Իվ Տերնոնը (Ֆրանսիա), Թեսա Հոֆմանը (Գերմանիա):Իր հոդվածում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշում է. «Այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի սերունդները շարունակում են կրել ժխտողականության 100-ամյա վիրավորանքը: Նաև այդ ժխտողականության և անպատժելիության մեջ պետք է փնտրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրականացված Հոլոքոստի որոշ ակունքներ»:

«Մարդկության դեմ իրականացված այս ոճիրը հրեշավոր հանցագործություն էր` իր նպատակներով, իր իրականացման մեթոդներով, իր մասշտաբներով և հետևանքներով:Մարդկությունը՝ ցնցված արհավիրքի ծանրությունից, խոսքեր չուներ՝ բնորոշելու այդ հրեշավոր հանցագործությունը։ Հայ ժողովուրդը իր հետ տեղի ունեցածը կոչեց «Մեծ Եղեռն»` այս արտահայտության մեջ ամփոփելով այն սարսափն ու դժոխքը, որի միջով նա անցավ: Այս բառերով կոչեց հայության և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգությունը: Պահանջվեց չորս երկար տասնամյակ, որպեսզի այդ ոճիրը՝ հենց հայերի հետ կատարվա ծի օրինակով, ստանա իր ձևակերպումը՝ ցեղասպանություն», - գրում է Հայաստանի Նախագահը։

Ընդգծելով, որ բազմաթիվ երկրներ և ժողովուրդներ իրենց հյուրընկալ հողերում ապաստան տվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից տարիներ շարունակ իրականացվող ջարդերից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին՝ Նախագահ Սարգսյանը հարցադրում է անում. «Կա՞ արդյոք ավելի մեծ առաքելություն, քան փրկել հավատը, հավատը մարդկային էության հանդեպ, հավատը ոչ միայն սեփական ապագայի, այլև մարդկության վաղվա օրվա հանդեպ»:«Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նպատակներից է համամարդկային արժեքների ամրապնդումը` հիշողության և իրազեկման միջոցով: Ցեղասպանության չընդունումը կամ գիտակցված ժխտումը … անպատժելիության հետ մեկտեղ, ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար», - ավելացնում է ՀՀ Նախագահը:«Politique Internationale»-ի բացառիկ համարում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշում է. «Ժխտողականությունն անընդունելի է, քանզի այն իր մեջ վիրավորանք է պարունակում։ Օրենքը պետք է հասարակությանը պաշտպանի շահարկումներից։ Դա է Ֆրանսիայի դիրքորոշումը ժխտողականության վերաբերյալ… Տարբերություն կա կարծիքների բախման և կեղծարարության, շահարկումների, մարդկության դեմ հանցանքի ժխտման միջև»։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ասում է. «Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր իմ այցը կմնա իմ նախագահության ամենահուզիչ պահերից մեկը։ Ես չեմ մոռացել հուշարձանի վեհությունը՝ սրտառուչ զգաստությունը և արժանապատվությունը… Իմ մտորումները մեկուկես միլիոն անմեղ նահատակների հետ էին՝ մարդկային խելագարության զոհ դարձած տղամարդկանց, կանանց, երեխաների։ Իմ մտորումները նրանց ժառանգների հետ էին, ովքեր վերակառուցեցին երկիրը՝ շնորհիվ իրենց համարձակության, համառության և աշխատասիրության։ Եվ ավելին՝ մի երկիր, որի նմանը չկ ա։Նրանց, ովքեր ուզում էին բնաջնջել հայերին, վերացնել հայերի քաղաքակրթությունը, մշակույթը, ոչնչացնել նրանց ինքնությունը, հայերը պատասխանեցին հնարավոր ամենագեղեցիկ ձևով՝ վերակերտելով Հայաստանը, որը խորհրդանշում է երկինք հառնող այդ հուշարձանը։Փաստը, որ հայ ժողովուրդը վերապրեց այդ արհավիրքը և նորից ոտքի կանգնեց՝ ավելի հզոր ու զորեղ, դա նախևառաջ իր խիզախության և հանճարի շնորհիվ է»: ՀՀ արտաքին գործերի նախարարը, մասնավորապես, նշում է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատվություն է զգում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու հարցում: Մենք շարունակելու ենք գործադրել մեր առավելագույն ջանքերն այդ նպատակով»:

Նախարար Նալբանդյանն անդրադառնում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած բանաձևերին, որտեղ մատնանշվում են ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուները՝ վաղ նախազգուշացում, մարդու իրավունքների պաշտպանություն և հանրային իրազեկվածության բարձրացում:«Քաղաքակիրթ աշխարհը պետք է վճռականորեն մերժի խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ատելության հրահրման, ռասիզմի և անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերը», - շեշտում է Հայաստանի արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծում է, որ անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի անցյալի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման, ապագայում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերում:

«Ես մշտապես եղել եմ լավատես և հավատով լեցուն՝ ժողովուրդների իմաստության հանդեպ, ճիշտ ընտրություն կատարելու նրանց ունակության հանդեպ, ընտրություններ, որոնք միշտ չէ, որ դյուրին են, սակայն թույլ են տալիս փորձություններից դուրս գալ բաց ճակատով։ Ես համոզված եմ, որ գալու է այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է իր անցյալին»,- գրում է Շառլ Ազնավուրը։

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников