Լոռիում ոստիկանները քաղաքացու բնակարանում խուզարկությամբ նռնակ են հայտնաբերել
ОбществоՈստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1938թ. ծնված Շահվալադ Գ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում: Տան հետնամասում գտնվող անասնագոմից հայտնաբերվել է ձեռքի նռնակ` պայթուցիչով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քննությունը վարո ւմ է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունը: