Քաղաքացին զինամթերք է թողել Նուբարաշենի կամրջի տակ
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից պոլիէթիլենային պարկում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 630 փամփուշտ, 3 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 2 պայ թուցիչ, 2 դետոնատոր և 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն հրացան: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: