Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թուրքիայի ներկա քայլերը և արձագանքները վերջին զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չեն. ԵՄ-ում ՀՀ դեսպան

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար դարձել է յուրօրինակ «լակմուսի թեստ» Թուրքիայի ժողովրդավարացման, մարդու իրավունքների ճանաչման և հարգման, Թուրքիայի եվրոպականացման ճանապարհին: Նման համոզմունք է հայտնում Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը` «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում:

 -Պարոն դեսպան, ապրիլի 15-ին Եվրոպական Խոորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձև: Հայաստանի հասարակությունը և ամբողջ հայությունը, բնականաբար, խորը երախտագիտությամբ ընդունեցին նախևառաջ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու հանգամանքը ևցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված կոչը: Միջազգային ամենաառաջատար լրատվամիջոցները վերջին օրերին լայնորեն անրադարձան այս իրադարձությանը: Որպես ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, որն է Ձեր կարծիքով այս բանաձևի ընդունման կարևորությունը` հաշվի առնելով, որ 1987թ. արդեն նման բանաձև ընդունվել էր:

-Միանգամայն իրավացի եք: 1987թ. Եվրոպական Խորհրդարանն ընդունել է նման բանաձև: Այնուհադերձ, մի շարք գործոններ խիստ էական են դարձնում նոր բանաձևի ընդունման հանգամանքը: Նշեմ մի քանիսը միայն:1987թվականից անցել է մոտ երեք տասնամյակ: Դա հսկայական ժամանակ է միջազգային հարաբերություններում, մանավանդ` ներկա փուլում, որին բնորոշ է իրադարձությունների սրընթաց զարգացումը և իրողությունների ու խնդիրների զգալի փոփոխությունը:Նախկին բանաձևն ընդունվել էր բոլորովին այլ պատմական ժամանակաշրջանում և անգամ այլ աշխարհակարգի պայմաններում` սառը պատերազմյան համատեքստում: Վիթխարի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև հայկական հարցին, նշեմ միայն մեկը` անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունը:Այս ընթացքում լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվել ինքը` Եվրոպական Խորհրդարանը, ողջ Եվրոպական Միությունը, որոնք ներկայումս ներկայացնում են գրեթե կրկնակի անգամ ավելի անդամ-պետություն, քան 1987թ., հսկայական չափով փոխվել է, նրանց տեղն ու դերը միջազգային հարաբերությունների համակարգում:100-ամյակն ինքնին կարևոր էր դարձնում Եվրոպական համայնքի կողմից հայկական հարցով Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձի վերահաստատումը: Այն նաև առիթ էր վերագնահատելու և արդիականացնելու 1987թ. բանաձևը, համապատասխանեցնելու այն ներկա իրողություններին, զարգացումներին, ըմբռնումներին և ընկալումներին:

-Որն է այս երկու բանաձևերի բուն տեքստային կամ դրանցում քաղաքական ուղերձների և շեշտադրումների տարբերությունը:

-1987թ. բանաձևը առաջիններից էր, որ ճանաչում և դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը և այն բավականին լուրջ փաստաթուղթ և նվաճում էր: Այն առավելապես բանաձև էր հայկական հարցի մասին, Թուրքիայի հայկական փոքրամասնության և թուրքական պետության հարաբերությունների մասին:Այս օրերին բոլոր մեկնաբանություններում միանշանակ գնահատվել է, որ նոր բանաձևը պարզապես պատմական ճշմարտության վերհանմամբ կամ հարցի բարոյական կողմի շեշտադրմամբ չի բավարարվում և պարունակում է խիստ հստակ, հասեագրված և այսօրեական քաղաքական ուղերձներ` ուղղված Թուքրային: Խիստ էական է, որ այս բանաձևի նախագիծը նշված ուղերձներով հանդերձ առաջադրվել է Եվրոպական Խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից համատեղ:

28 անդամ-պետություն և շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական Խորհրդարանը` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև Եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին:Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։Հատկանշական է, որ բանաձևում ամրագրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ և այլ երկրների խորհրդարանների թվի աճը: Շեշտվում է անցյալի հիշողությունների պահպանման կարևորությունը և ընդգծվում է, որ առանց ճշմարտության և հիշատակման հնարավոր չէ հասնել հաշտեցման: Նոր փաստաթուղթն ինչպես տեսնում եք, բոլորովին այլ բնույթ և ուղվածություն ունի, արտացոլում է ներկա քաղաքական իրողությունները և չի կրկնում 1987թ. բանաձևի մի շարք կետեր:

-Պարոն դեսպան, կարծիք հնչեց, որ լավ կլիներ չհիշատակվեին հայ-թուրքական արձանագրությունները: Ի՞նչ կասեիք այս մասին:-Գաղտնիք չէ, որ թուրքական կողմը, չվավերացնելով հանդերձ, փորձում էր օգտագործել արձանագրությունների գոյության փաստը կանխելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը: Իհարկե սա և մեր դիվանագետներից, և մեր համայքային կազմակերպություններից լրացուցիչ ջանքեր էր պահանջում դա թույլ չտալու համար: Այս փաստաթուղթը հղում է կատարում արձանագրություններին, բայց և հստակ կոչ է անում Թուրքիային` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձևի ընդունումը ցույց տվեց, որ անգամ նույն բանաձևում արձանագությունների հիշատակումը չի ազատում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հրամայականից: Եվ սա ոչ միայն հայկական կողմի, այլև Եվրոպական Խորհրդարանի ընկալում է:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի հետագա քայլերը:

-Թուրքիայի ներկա քայլերը և արձագանքները վերջին զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չեն: Թուրքիան կամ ինքը պետք է կարողանա այս հարցերը լուծել Հայաստանի և հայության հետ քաղաքակիրթ երկկողմ երկխոսության ճանապարհով կամ կշարունակի հանդիպել մեր և միջազգային հանրության հետևողական և ծավալվող ճնշմանը: Երրորդ տարբերակ չկա:Իսկ ընդհանրապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար դարձել է յուրօրինակ «լակմուսի թեստ» Թուրքիայի ժողովրդավարացման, մարդու իրավունքների ճանաչման և հարգման, Թուրքիայի եվրոպականացման ճանապարհին: Իսկ նման կարգի խորքային և համապարփակ բարեփոխումները սովորաբար նախաձեռնվում են կամ տվյալ երկրի իշխանության, կամ հասարակության և կամ միջազգային հանրության կողմից: Տվյալ պարագայում Թուրքիայի իշխանությունները ցավալիորեն առաջնորդող դերում չեն:

-Շնորհակալություն հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար: 

X

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?