ԼՂՀ նախագահն ու Վերժինե Սվազլյանը քննարկել են Ցեղասպանության ուսումնասիրությանն առնչվող հարցեր
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է նշանավոր հայագետ եւ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արծարծվել են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու այն միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելո ւն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել պրոֆեսոր Սվազլյանի ներդրումն այս գործում` նշելով, որ նրա աշխատություններն արժեքավոր են եւ գիտական, եւ մարդասիրական տեսանկյուններից: