Ապրիլի 24-ին Երեւանում կկայանա մեծ ֆիլհարմոնիկ երգչախմբի համերգ
КультураԱպրիլի 24-ին՝ ժամը 20։15-ին,(խորհրդանշում է 2015թ.) Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ ֆիլհարմոնիկ երգչախմբի յուրօրինակ համերգ։ Այս մասին ապրիլի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների պետական հանձնաժողովի համակարգող Վիգեն Սարգսյանը։
Աշխարհի ավելի քան 43 երկրների 100 երաժիշտներ հատուկ ժամանելու են Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ կատարելու այս 100 տարիների ընթացքում ապրած հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ որպես վերածննդի խորհրդանիշ։ «Ապրիլի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Հիշողության քարտեզ» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը, որը մեր շնորհակալության կարեւորագույն դրսեւորումն է։ Ֆիլմը Հայաստանում օտարերկրյա միսիոներների գործունեության մասին է»,- նշել է Սարգսյանը։
Հայերին օգնող էստոնացի միսիոներուհուն նվիրված մեկ այլ ֆիլմ՝ Wake up the Souls-ը, կցուցադրվի Հանրապետության հրապարակում System of a Down խմբի համերգից առաջ։