Էդուարդո Էռնեկյանն ու Սամվել Կարապետյանը Հայաստան կգան չարթերային թռիչքով. «Հայկական ժամանակ»
Общество«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ միայն Ռուսաստանից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար 5 չարթերային չվերթ է նախատեսված:
Դրանք միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող անձանց են տեղափոխելու և Պուտինի մեքենան: Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխ. վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը մեզ փոխանցեց, որ չարթերային թռիչքներ են նախատեսված նաև Եգիպտոսից, Օմանից, Պարագվայից, Կիպրոսից, Սերբիայից:
Սպասվում է, որ նման թռիչքներ էլի կլինեն: Չարթերային թռիչքով ՀՀ է գալու նաև Էդուարդո Էռնեկյանը, ինչպես նաև Սամվել Կարապետյանը: Նրանք կգան սեփական ինքնաթիռներով: Բոլորի այցը, մեր տվյալներով, 1 օր է տևելու, ժամանելու են ապրիւի 23-ին, մեկնելու են 24–ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։