Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆոտոշարք
ОбществоԱյս երիտասարդները միավորվել և ստեղծել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆոտոշարք: Լուսանկարել են Վահե Ստեպը (Vahe Step) և Արման Հարությունյանը (Arman Harutyunyan): Լուսանկարվել են հայուհիներ Սեդա Վատյանը (Seda Vatyan) և Լուսինե Հարությունյանը (Lusine Harutyunyan):
Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայկական ցեղասպանության զոհերին։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ) հայ ազգաբնակչության քաղաքական, հոգևոր, մշակութային առաջնորդները տեղահանվեցին և սպանվեցին։ Այս ողբերգական իրադարձությանը նախորդել և հաջորդել են Հայկական Լեռնաշխարհի և Օսմանյան կայսրության այլ վայրերից հայ ազգաբնակչության տեղահանումն ու ոչնչացումը։