Ֆեյսբուքը երեկ` 20.04.2015. կասի՞, թե՞ չի ասի
БлогԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ ազգը կարծես թե մոռացել է, որ ցեղասպանության հեղինակը թուրքերն են ու նրանք պետք է ի վերջո ընդունեն իրենց մեղքը։ Բոլորը մտածում են՝ Օբաման ի վերջո կասի՞ ցեղասպանություն բառը, թե՞ չէ: Լավ, ենթադրենք ասեց: Հետո՞: Հետո Օբամայից էլ ի՞նչ ենք պահանջելու։ Որ մաշկի գույնը փոխի ու մի հատ էլ որպես սպիտակամորթ հնչեցնի ցեղասպանություն բառը: Ժողովուրդ սին բաների հետևից ենք ընկած:
Վերջապես Պուտինը հայտարարեց, որ գալու է Հայաստան: Այ սա լուրջ քայլ է: Սրանով ՌԴ-ն ցույց է տալիս, որ տարածաշրջանում ինքը կանգնած է ՀՀ-ի կողքին ու իր արտաքին քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարող փոխել իրերի դասավորվածությունը տարածաշրջանում: Հույս ունենանք, որ այս մեսիջները թուրքերը կհասկանան ու իրենց իռացիոնալ հայտարարությունների վերջը կտան:
Ներքին քաղաքական դաշտում հարաբերական անդորր է: Դուրս է գալիս՝ բոլորը կոնսոլիդացվել են մեկ հարցի շուրջ ու իրենց ուժերը անիմաստ չեն ծախսում: Հույս ունենանք, որ այս ամենը երկար կշարունակվի ու մարդիկ ՀՀ-ի ապագայով կզբաղվեն, այլ ոչ թե իրար վիրավորելով: