Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
ОбществоՀանրապետության տարածքում ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ապրիլի 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն ա պրիլի 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով, 25-26-ին կբարձրանա 5-7 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ, ապրիլի 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +18 աստիճան, ապրիլի 23-24-ին՝ +14, ապրիլի 25-ին՝ +18, ապրիլի 26-ին՝ +21 աստիճան: