«System of a down»-ը և Սերժ Թանկյանն արդեն հայրենիքում են
КультураԱշխարհահռչակ System of a Down ռոք խումբը և Սերժ Թանկյանն արդեն հայրենիքում են:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խմբի մենակատար Սերժ Թանկյանը և մյուս երաժիշտները Հայաստան են ժամանել այսօր` ապրիլի 21-ին, Մոսկվայում կայացած մենահամերգից հետո:
Ռոք խումբն ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք մենահամերգով դեռ չի եզրափակի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը, որի ընթացքում խումբը հասցել է լինել տարբեր երկրներում` Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան: Աշնանը նախատեսվում են խմբի համերգները Բրազիլիայում և Արգենտինայում:
«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության շրջանակում սեպտեմբերի 25-ին համերգային երեկո կանցկացվի Սան Պաուլոյի Anhembi Arena-ում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Բուենոս Այրեսի GEBA սրահում: