Դամասկոսի թեմի առաջնորդն ասորի եկեղեցու Պատրիարքին ներկայացրել է սրբադասման արարողության մանրամասները
ОбществоԱսորի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Աֆրամ Բ-ն Դամասկոսի Պատրիարքարանում ընդունել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում ԱրմաշՍրբազանը Պատրիարք Հորն է ներկայացրել Մայր աթոռ ս. Էջմիածնում կայանալիք սրբադասման արարողության մանրամասները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև պատրիարքական գրասենյակի տնօրեն Դիոնիսիոս Գաուագ Եպիսկոպոսը: Առաջնորդ Սրբազան Հայրը նաև ներկայացրել է Դամասկոսի Հայոց թեմում տեղի ունենալիք 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների մասին:
Ն.Ս. Աֆրամ Բ Պատրիարքն իր պատվիրակությամբ կմասնակցի սրբադասման արարողությանը:400 տարվա ընդմիջումից հետո Հայ եկեղեցին կրկին կկատարի սրբադասման կարգ: Վերջին սրբադասվողը Մովսես Երրորդ Տաթևացի Հայրապետն է եղել, ով սրբադասվել է իր գահակալությունից 100 տարի հետո` Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հռչակմամբ:
Հայ առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը կսկսի ապրիլի 22-ին Հսկմանարարողությամբ: Այն իրենից ներկայացնում է աղոթքի հղում առ Աստված, որին կմասնակցեն ՀԱԵ-ի քույր եկեղեցիներիներկայացուցիչներն ու հավատավոր ժողովուրդը: Այդ օրը գիշերը նահատակների մասունքները կդրվեն մասունքարանների մեջ, որն էլհաջորդ օրը` ապրիլի 23-ին, հատուկ արարողությամբ կներկայացվի սրբադասման կարգին:
X