Աբովյանում կանցկացվեն քաղաքապետի նոր ընտրություններ
ОбществоՀՀ կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորությունները և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակի Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 22-ի նիստի օրակարգում: Միաժամանակ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 15 մլն 778 հազար դրամ՝ ընտրությունները կազմակերպելու համար:
Կարապետ Գուլոյանն արդեն իսկ նշանակվել է Կոտայքի մարզպետի պաշտոնում: