Լրագրողը կալանավորվել է 23 միլիոն դրամի խարդախության գործով
ОбществоԱյսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ անհետացել է լրագրող Արմենակ Դավթյանը, ում հետ երեկվանից չեն կարողանում կապ հաստատել. նա անհասանելի է, և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը:
Լրագրողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Ըստ շրջանառվող տեղեկատվության` խոսքը վերաբերում է 23 միլիոն դրամին:
Արմենակ Դավթյանը աշխատել է «Աբովյան» հ/ը լուրերի բաժնում՝ որպես պատասխանատու: