Եգիպտոսում հայ պորտապարուհին դատապարտվել է ազատազրկման (տեսանյութ)
TVԵգիպտոսի դատարանը 6 ամսվա ազատազրկման դատապարտեց Եգիպտոսում հայտնի հայազգի պորտապարուհի Սոֆինար Գուրյանին: Այս մասին գրել է Associated Press-ը: Պորտապարուհին մեղադրվել է երկրի պետական դրոշը վիրավորելու համար: Նրա դեմ հայց է ներկայացվել այն բանի համար, որ պորտապարուհին ելույթ է ունեցել Եգիպտոսի դրոշի գույների՝ կարմիր, սպիտակ և սև գույնի զգեստով:
«Սոֆինազ» բեմական անվամբ պարուհին պետք է նաև 15 հազար եգիպտական ֆունտ (մոտավորապես 2000$) տուգանք վճարի:
Պորտապարուհին Եգիպտոս է տեղափոխվել վերջին երկու տարում և արդեն ճանաչված է այդ երկրում. նկարահանվել է ֆիլմերում, հրավիրվում է պարելու տարբեր միջոցառումներին: