Չինացի տուրիստների սպասումով
БлогԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գաղտնիք չէ, որ տուրիզմն այսօր պետությունների առաջնային և կարևոր ոլորտներից մեկն է: Ըստ կանխատեսումների` Հայաստանում այս տարի տուրիստական շարժը անհամեմատ մեծ է լինելու:
Բոլորիս հայտնի միջազգային արձագանքներից զատ, կա ևս մեկ պատճառ, որը նպաստելու է զբոսաշրջիկների թվի ավելացմանը:
Ինչպես հայտնի է, ՉԺՀ օրենսդրության համաձայն Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություն հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք Չինաստանի կառավարությունից ստացել են հատուկ «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ: Ահա այս կարգաճակը ունի նաև Հայաստանի Հանրապետությունը:
Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է 2014թ. հուլիսի 15-ին կնքված համապատասխան հուշագրի պատշաճ կատարումը:
Հաշվի առնելով Չինաստանի բնակչության թիվը` մոտավորապես պարզ է դառնում, թե ինչ են իրենցից ներկայացնում նրանց զբոսաշրջային խմբերը, իսկ արդյունքի մասին, մեծ տուրիստական ներհոսքի պարագայում, ավելի ճիշտ կլինի խոսել մի փոքր ավելի ուշ: