Բելգիայում պետական ծառայողների գործադուլը կազմալուծել Է երկաթուղային հաղորդակցությունը
ОбществоԲելգիայում պետական ծառայողների ազգային գործադուլը, որոնք հանդես են գալիս կառավարության խիստ խնայողության միջոցառումների դեմ, արգելափակել Է հասարակական բազմաթիվ ծառայությունների աշխատանքը եւ հարկադրել չեղյալ հայտարարելու միջազգային եւ ազգային գնացքների մեծ մասի չվերթները:
Բողոքի ակցիան, որը կտեւի մինչեւ ապրիլի 22-ի երեկոն, տեղի Է ունենում «Պետական ծառայողների ընդհանուր ֆեդերացիա» (CGSP) ազգային արհմիության նախաձեռնությամբ: Գործադուլավորները հանդես են գալիս աջ կենտրոնամետ կառավարության բյուջետաին խնայողության միջոցառումների դեմ: Պետական ծառայողների ներկայացուցիչները հասկանում են, որ հատվածը բարենորոգման կարիք ունի, բայց վրդովված են, որ իշխանությունները չեն ցանկանում դա զուգորդել աշխատողների օժանդակման անհրաժեշտ միջոցառումներով:
«Այսօր Thalys-ի ոչ մի գնացք չի երթեւեկում, բոլոր գնացքների չվերթները չեղյալ են հայտարարվել պետական ծառայողների գործադուլի պատճառով, ենթակառուցվածքը շրջափակված Է»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Thalys ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ընկերության գնացքները, որոնք մեկնում են Բրյուսելով, Նիդեռլանդները եւ Գերմանիան միացնում են Ֆրանսիայի հետ: Միայն ապրիլի 22-ի երեկոյան Է Thalys-ը պլանավորում ապահովել երկու գնացք Փարիզից Բրյուսել:
Իր հերթին, Eurostar ընկերությունն իր ինտերնետ-կայքում հաղորդել Է, որ ապրիլի 22-ին չեղյալ են հայտարարվել Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ երթեւեկող բոլոր գնացքները: Գերմանիայի ICE մեծ արագության գնացքները, որոնք երթեւեկում են Ֆրանկֆուրտի եւ Բրյուսելի միջեւ, նույնպես չեն մեկնի Բելգիա:
Ազգային հաղորդակցությունը նույնպես գործնականում կազմալուծված Է: Բելգիայի երկաթուղիների ազգային ընկերության տվյալներով՝ երկրում երթեւեկում Է գնացքների սոսկ 5 տոկոսը: Մայր երկաթուղիների շատ հատվածներում անցկացվում են ցույցեր:
Բրյուսելում աշխատում են մետրոյի սոսկ երկու գիծ եւ տրամվայի հինգ գիծ, խիստ սահմանափակված Է ավտոբուսային հաղորդակցությունը: Դպրոցական ուսուցիչները, որոնք մտնում են արհմիության մեջ, ապրիլի 22-ին լքել են դասերը, գործադուլ են անում փոստի աշխատակիցները, վարչական շենքերի դիմաց կազմակերպվում են ուղեկալներ: