Սեւանի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է հինգ սանտիմետրով
ОбществоԱպրիլի ընթացքում գրանցված առատ տեղումների, ինչպես նաեւ «Արփա-Սեւան» թունելային ջրատարի վերագործարկման արդյունքում շարունակվում է Սեւանա լճի մակարդակի նկատելի բարձրացումը: Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, վերջին մեկ շաբաթվա ընթացքում լճի մակարդակը բարձրացել է հինգ սանտիմետրով` 2015 թվականի ապրիլի 22-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվելով 1900 մետր 29 սանտիմետր բարձրության վրա, ինչը սակայն երկու սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
«Արփա-Սեւան» թունելային ջրատարով ապրիլի ընթացքում լիճ է տեղափոխվել 17 միլիոն 293 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:
Խոսրով Խլղաթյան