Պատմաբան Ռոլֆ Հոսֆելդը Ցեղասպանությանը նվիրված նոր գիրք է հրատարակել
КультураՊատմաբան, Պոտսդամում գործող Լեփսիուսի հիշատակի տան՝ Լեփսիուսհաուսի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրք է ստեղծել: Ապրիլի 22-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գերմաներեն գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ: Գերմանական և ավստրիական պատմագրության մեջ մինչ այժմ ի հայտ չէր եկել այնպիսի ա շխատություն, որում, Հայոց ցեղասպանության ամբողջական ներկայացման հետ մեկտեղ, հանգամանալից լուսաբանվեր նաև Գերմանիայի և Ավստրիայի համապա տաս խանատվության խնդիրը:
Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գիրքը լրացնում է այդ բացը: 10 տարի առաջ հրատարակված «Նեմեսիսի օպերացիան» գրքից հետո սա Հոսֆելդի երկրորդ ծավալուն աշխատությունն է Հայոց ցեղասպանության թեմայով: Հեղինակը գրքում ներկայացրել և արժևորել է նաև Ցեղասպանությանը վերաբերող միջազգային կարևորագույն գիտա կան ուսումնասիրությունները:ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին, խոսելով գերմանացի պատմաբանի գործունեության մասին, նշեց, որ նրա անունը դեռևս 10 տարի առաջ հայտնի դարձավ, երբ նա հրատարակեց «Նեմեսիսի օպերացիան»:«2011 թվականին նրան հանձնվեց Լեփսիուսի տան տնօրինությունը: Այն շատ կարևոր կառույց է հայկակական խոսքն ու միտքը Գերմանիայում տարածելու առումով: Այնտեղ կազմակերպվել են բացառիկ կարևորության միջոցառումներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Աշոտ Հայրունին:Պատմաբան Ռոլֆ Հոսֆելդը նշեց, որ շատ ուրախ է այն փաստից, որ ԵՊՀ հրատարակությունը գիրքը հայերեն կհրատարակի: Գրքի թարգմանության աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:«Քիչ առաջ տեսա կազմը, և այն շատ ուրախացրեց ինձ: Լավ կլիներ, որ գիրքն այս տարվա աշնանը Ֆրանկֆուրտի տոնավաճառոմ ներկայացված լիներ: Ես ուրախ եմ ձեզ ներկայացնել այս գիրքը: Այն փետրվարին գերմաներեն է հրատարակվել, և մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում: Վաղը երեկոյան Բեռլինում Գերմանիայի նախագահը հստակ բնորոշելու է ցեղասպանությունն իր բովանդակությամբ: Այս ուրբաթ Բունդեսթագում քննարկումներ կլինեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու կապակցությամբ: Շատ կարևոր առաջընթաց է, մենք պետք է ակնկալենք, որ քննարկումները մեր սպասելիքներին կհամապատասխանեն»,-հավելեց նա:Ռոլֆ Հոսֆելդը փաստում է՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական պաշտոնյաների անտեղյակության մասին խոսք լինել չի կարող:
«Ավելորդ է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, ինչպես նշում է Թուրքիան, շատ կարևոր է անցնել Հայոց ցեղասպանության բաղադրիչների ուսումնասիրության խնդրին: Ես ձգտել եմ գրքում ներկայացնել ցեղասպանության նախապատմությունը»,-նշեց պատմաբանը:Գրքում հանգամանալից պարզաբանվում է նաև Հայոց ցեղասպանության նախապատմությունը, ծրագրվածությունը, թուրքական կառավարող ռեժիմի կողմից դրա իրագործման հետևողականությունը:
Գիրքը գլուխ առ գլուխ բացում և բացահայտում է զարհուրելի իրադարձությունների, մի ամբողջ ժողովրդի սիստեմատիկ կերպով բնաջնջման ամբողջական պատկերը, որն իբրև մեկ ամբողջական գործընթաց՝ սկզբնավորվեց սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կողմից նախաձեռնված հայերի կոտորածներով: Պարզաբանվում են համիդյան և երիտթուրքական ռեժիմների հաջորդափոխման հանգամանքները: Մանրամասն անդրադարձ կ ա Սողոմոն Թեհլերյանի դատավա րությանը և դրա ազդեցությունը մեծապես կրած Ռաֆայել Լեմկինին:
X