Վերջին երեք շաբաթվա ընթացքում հաջողվել Է կայունացնել Էբոլայով հիվանդացածների թվի աճը
ОбществоՎերջին երեք շաբաթվա ընթացքում հաջողվել Է կայունացնել Էբոլայով հիվանդացածների թվի աճը: Այդ մասին հաղորդել Է Ռոսպոտրեբնադզորը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:
«ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն՝ անցած շաբաթ գրանցվել Է Էբոլա տենդով վարակվելու 30 դեպք: Համաճարակի վերլուծությունը թույլ Է տալիս արձանագրել, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում աճի միագումար ցուցանիշների կայունացում Է դիտվում ցածր մակարդակի վրա»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ըստ կազմակերպության պաշտոնական տեղեկատվության, Էբոլա տենդի բռնկումից տուժած անձանց ընդհանուր թիվը կազմում Է 26 հազար 79, մահացել Է 10 հազար 823 մարդ:
Էբոլա հեմոռագիկ տենդի բռնկումն սկսվել Է Արեւմտյան Աֆրիկայում 2014 թվականի փետրվարին: Վիրուսից այլ երկրների թվում առավել տուժել են Գվինեան, Լիբերիան եւ Սիեռա Լեոնեն: Վերջին ժամանակներս մի շարք տարածաշրջաններում նոր հիվանդությունների դեպքերն զգալիորեն կրճատվել են, ինչը թույլ Է տալիս խոսել այն մասին, որ համաճարակն անկում Է ապրում:
Արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ում մի խումբ գիտնականներ հայտարարել են կապիկների վրա Էբոլա տենդի դեմ TKM-Ebola փորձարարական պատրաստուկի հաջող թեստավորման մասին. հակաթույներ ստացած բոլոր երեք պրիմատներն Էլ լիովին բուժվել են:
Ինչպես նշում են Տեխասի համալսարանի հետազոտողները, նրանք վեց կապիկների վարակել են Մակոնա վիրուսի մանրԷահիմքով, որն այդպես Է անվանվել Գվինեայի գետի անունով:
Այն բանից հետո, երբ հետազոտվող պրիմատների կեսը պատրաստուկ Է ստացել, նրանց տենդը թուլացել Է, իսկ արյան մեջ վիրուսի բարձր մակարդակն իջել Է:
Գիտնականների խոսքով՝ թեստավորման արդյունքներն առանձնապես կարեւոր են, քանի որ նոր դեղը կարելի Է ստեղծել ութ շաբաթում, եւ այն հաջողությամբ կպայքարի հեմոռագիկ տենդի տարբեր մանրԷահիմքերի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: