Ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիայում դեռ հայեր են սպանվում իրենց ազգության համար. BBC-ի անդրադարձը
АналитикаՄեծ եղեռնի տարելիցին նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել BBC հեռարձակողը` անդրադառնալով չորս տարի առաջ թուրքական ազգայնականության զոհ դարձած հայ զինվորի պատմությանը, ով իր նախնիների նման սպանվել էր հայ լինելու համար:Ստամբուլաբնակ Սևակ Բալաջին սպանվել է չորս տարի առաջ` ապրիլի 24-ին, թուրքական բանակում ծառայության ժամանակ` զինակից նորակոչիկի կողմից: Թուրքական դատարանը նրա մահը դժբախտ պատահար էր համարել:
«Պետությանը հարմար է դա դժբախտ պատահար անվանել, որովհետև մենք ուրիշներ ենք: Մեկ հայ պետք է սպանվի ապրիլի 24-ին, և Սևակն այնտեղ էր: Իմ բարեկամները սպանվել են ցեղասպանության ժամանակ, և համարյա 100 տարի անց նույն ճակատագիրը բաժին ընկավ իմ տղային»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` BBC-ի հետ զրույցում, արցունքն աչքերին նշում է Ս ևակի մայրը:Թուրքիայի դիրքորոշումը քննադատողների գնահատմամբ` այս երկիրը պարզապես ի վիճակի չէ առերեսվել սեփական պատմությանը: Թուրքիայի ազգային շարժում կուսակցության անդամ Հաքան Ասլանը շարունակում է պնդել ազգայնականների դիրոքորոշումը. «Թուրք ժողովրդի պատմության մեջ չկա արյուն, կա հպարտություն և պատիվ»:
Սակայն հարևան երկրում ոչ բոլորն են կիսում այս կարծիքը: Մի շարք թուրք պատմաբանների գնահատմամբ` Թուրքիայի համար վերջապես հասունացել է իրողությունը ճանաչելու պահը: «Դա ցեղասպանություն էր, հանցագործություն մարդկության դեմ, որ տեղի է ունեցել անցյալ դարում: Թուրքական կառավարությունը և հասարակությունը մեծ պատասխանատու են ճանաչել այս ցեղասպանությունը,- BBC-ի հետ զրույցում ասել է Գալատասարայ համալսարանի պրոֆեսոր Ահմեդ Ինսելը: