Քեսաբում այս գիշեր տեղի կունենա «Հսկումի երեկո»
ОбществоՔեսաբի հայ առաքելական Սբ Աստվածածին եկեղեցում ապրիլի 23-ի գիշերը տեղի կունենա «Հսկումի երեկո»:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Սիրիահայության շտապ օգնության և վերականգնումի Քեսաբի գործադիր մարմնի անդամ և Քեսաբի հայ համայնքի մամուլի խոսնակ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ վաղը՝ ապրիլի 24-ին, հայ ավետարանական Ս. Երրորդություն եկեղեցում տեղի կունենա միջհամայնքային միջոցառում, որը կազմակերպել է Քեսաբի 100-ամյակի հանձնախումբը: Ի դեպ, Կարո Մանճիկյանը տեղեկացրեց, որ եկեղեցին դեռ վնասված է Քեսաբի վրա հարձակման հետևանքով, և այնտեղ մեծ աշխատանքներ կան կատարելու: «Միջոցառման ընթացքում կցուցադրվի տեսաերիզ, որն իր մեջ ընդգրկում է պատմական բաժին, կցուցադրվեն տեղահանության, 100-ամյակի, քեսաբցիների տեղահանության վերաբերյալ լուսանկարներ: Այնուհետև նախատեսվում է քայլարշավ եկեղեցուց դեպի հուշակոթող»,- նշեց նա:
Մանճիկյանը նաև ավելացրեց, որ Քեսաբի հարձակման ժամանակ ահաբեկիչները ջարդել էին հուշակոթողի խաչերը, սակայն հուշակոթողը չէր վնասվել:
Գյուղաքաղաքում տիրող իրավիճակի մասին Մանճիկյանը նշեց, որ իրավիճակը հանգիստ է, միջադեպեր տեղի չեն ունեցել:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրել էր, որ թուրքական սպառնալիքն առկա է ամեն օր: Մանճիկյանի խոսքով՝ Էրդողանի վարչակարգն իր դավադրությամբ իրենց համար մշտապես սպառնալիք կհամարվի այնքան ժամանակ, մինչև նրանք բացահայտ հայտարարեն, որ ՍիրիայուÕ ´ և նաև Քեսաբում վերջ են դնում ոտնձգություններին: