Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քրիստոնեական հավատքի համար հալածվող հայորդին աղոթքով է անցել նահատակության ճանապարհը. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր խոսքն է հղել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ժամանակ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնավորապես նշել է.

«Սիրելի բարեպաշտ հավատացյալ եղբայրներ եւ քույրեր,

Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո, Քրիստոսակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս նվիրական սրբավայրում այսօր միասնական աղոթքով փառք ենք վերառաքում Ամենազոր Աստծուն իր բոլոր պարգեւների համար: Փառաբանում ենք Երկնավորին, որ զորություն տվեց մեր ազգին՝ իր դարավոր պատմության փորձությունները հաղթահարելու, Հայոց Ցեղասպանության արհավիրքներից վեր հառնելու, իր նոր կյանքի հաղթանակներն ու ձեռքբերումները կերտելու: Օրհնաբանում ենք Տիրոջը, որ վասն հավատո եւ վասն հայրենյաց նահատակված Ցեղասպանության վկաներին թագադրում է սրբության պսակով ու նր անց բարեխոսությամբ հեղում մեր կյանքին Իր անսպառ ողորմությունները:

Հայոց Ցեղասպանության դժնդակ տարիներին մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ծրագրված կերպով տեղահանվեցին եւ ջարդի ենթարկվեցին, անցան հրի ու սրի միջով, ճաշակեցին տանջանքների ու վշտի դառը պտուղները, սակայն սոսկալի նեղությունների մեջ, մահվան հանդիման մնացին Քրիստոսի սիրով զորացյալ՝ բերելով վկայությունը անսասան հավատքի՝ համաձայն առաքելավանդ խոսքի. ՙԻսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի էք, քանի որ…Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրայ՚:

Քրիստոսին նահատակությամբ վկայելը ընդելուզված է մեր ժողովրդի կյանքին: Սրբության, առաքինության, անձնվիրումի հոգեւոր սխրանքի բազում վկայություններ են արձանագրված նաեւ Հայոց Ցեղասպանության ողբերգական տարեգրության մեջ: Քրիստոնեական հավատքի համար հալածվող հայորդին աղոթքով է անցել նահատակության ճանապարհը, իսկ նրան անդուլ դաժանությամբ հալածողը կարծել է, թե իսպառ արմատախիլ է անում Քրիստոսի հանդեպ սերը հայի կյանքից: Հիսուս Քրիստոսի համար նահատակ հայորդու արյունը անխախտ հավատքի ու ազգասիրության դրոշմն է դրել անապատի ավազներին, մինչդեռ եղեռնագործը կարծել է, թե հայը անհետ կորչում է պատմության հողմերում: Քրիստոսանվիրումի եւ հայրենյաց սիրո նույն այդ ոգով մեր ժողովուրդը հոգեւոր եւ ազգային իր կյանքն է վերակերտել աշխարհի բոլոր կողմերում, վերածնունդ ապրել Արեւելյան Հայաստանում՝ մոխիրներից հառնած իր պետության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է զոհողություններով, մաքառումով, մարդկային խղճի ու իրավունքի առջեւ իր արդար դատը բարձրաձայնելու ջանքերով՝ միշտ աղոթքով հիշելով բյուրավոր վկաներին Հայոց Ցեղասպանության:

Նահատակության պատմությունը պարզ փաստերի ու դեպքերի շարադրանք չէ միայն, այն մեր առջեւ պարզվող հավատքի Ճշմարտությունն է, որի հանդիման անզոր են հալածանքն ու ոճրագործությունները, քաղաքական խարդավանքն ու դավադրությունները: Նահատակությունը մարդկային կյանքը եւ պատմությունը կապում է ավելի զորավոր, երկնային մի իրողության հետ, որն անդրանցնում է ժամանակը եւ ծավալվում դեպի հավերժություն` ըստ տերունական խոստման. ՙՄի երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարուես. …եղիր հաւատարիմ մինչեւ մահ, եւ Ես քեզ կեանքի պսակը պիտի տամ՚ (Յայտն. Բ 10): Քրիստոսին վկայած մեր նահատակները մեր հոգու հայացքը երկրային իրողություններից բարձրացնում են դեպի երկնային կյանք, հոգեւոր զվարթություն պարգեւելով նրանց բարեխոսությունը հայցողներիս եւ քաջալերելով Տիրոջն ապավինելու, փորձությունների հանդիման չերկնչելու եւ տերունաշնորհ կյանքն ապրելու հավատքի, հույսի եւ սիրո գործերով: Ցեղասպանության նահատակներն այսօր երկնքի արքայության լուսեղեն օթեւաններում մարտիրոսության պսակով զարդարված՝ արդարության, մարդասիրության, խաղաղության հովանավոր սրբեր են, որոնց բարեխոսությունը երկնքից Աստծ ո ողորմության եւ շնորհների աղբյուրն է բացում այնտեղ, ուր տկարանում է արդարությունը, խախտվում են խաղաղության անդորրն ու ապահովությունը, ուր ոտնահարվում են մարդկանց եւ ժողովուրդների իրավունքները, սպառնալիքներ են հառնում ընդդեմ հասարակությունների բարօր կեցության, մոլեգնում են հալածանքներ հավատքի եւ ինքնության դեմ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մենք ամենքս այսօր ականատեսն ենք մեր պատմության հոգեւոր վերափոխման, որին մասնակից ենք թե՛ հավաքաբար, եւ թե՛ անհատաբար: Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ եւ օրհնություն է բերում եկեղեցական եւ ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգեւոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում` Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլեւս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ՝ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն: Այսօր մեր սուրբ նահատակների հավատքի եւ հայրենյաց սիրո ջերմեռանդ ոգին տարածվում է Դեր Զորից մինչեւ Սուրբ Էջմիածին եւ Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչեւ աշխարհասփյուռ հայ կյանքի վերածնված անդաստաններ՝ զորացնելով ապրելու անխախտ հավատքով, մեր կյանքի վերազարթոնքի պայծառ տեսիլքով եւ մեր արդար դատի պաշտպանության աներկբա կամքով:

Այսօր աշխարհի բոլոր կողմերում մեր ժողովրդի աղոթքները միահյուսված են աղոթքներին սրբազան այս արարողության, որին իրենց մասնակցությունն են բերում Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Առաջին Տիկնոջ հետ, Մեր հոգեւոր եղբայր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ի Քրիստոս Մեր սիրեցյալ եղբայրները՝ հոգեւոր Պետեր եւ ներկայացուցիչներ քույր Եկեղեցիների, Հայ Կաթողիկե եւ Ավետարանական Եկեղեցիների բարձրապատիվ ներկայացուցիչները, հայոց եւ բարեկամ երկրների պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսության անդրանիկ հայցով այսօր Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված,

որ Իր օրհնության ներքո անխռով պահպանի մեր ժողովրդին եւ համայն մարդկությանը, որ հագենա արդարության ծարավի հոգին մեր ժողովրդի,

որ աստվածային ողորմությամբ արդարության եւ Ճշմարտության շողերը փայլատակեն աշխարհում եւ ցրեն մարդկության կյանքն ալեկոծող ոճիրների եւ եղեռնագործությունների խավարը, եւ եղբայրության ու համերաշխության մեջ մարդկությունը կերտի իր բարօր ու երջանիկ կյանքը:

Թող սուրբ նահատակների բարեխոսությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը եւ ողորմությունը լինեն ձեզ հետ եւ ամենքի՝ այսօր եւ միշտ. ամէն»:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?