Հայ ժողովուրդը 1915թ. մարտիրոսվեց. Վատիկանի կարդինալ
ОбществоՀարյուր տարի առաջ հայ ժողովուրդը մարտիրոսվեց եւ հանուն Քրիստոսի ընդունեց նահատակությունը: Սա հավատքի մեծագույն դրսեւորում էր, որի առաջ պետք է խոնարհվի մարդկությունը:
Տեսակետը Վատիկանի կարդինալ Կուրտ Կոխինն է: Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ կարդինալը շեշտեց, որ ծանոթ է հայ ժողովրդի պատմությանն ու գիտի, որ չկա հայ, որ այդ ողբերգության ժամանակ հարազատ կորցրած չլինի:
«Ինձ շատ մոտ եմ զգում ձեզ, ձեր քրիստոնեական ինքնությունը հինավուրց է: Գրիգոր Լուսվարիչը տարավ Հայաստանը դարձի եւ մկրտության ճանապարհով: Դուք առիթ դարձաք շատ ազգերի համար, որ ընդունեն քրիստոնեությունը: Հայ մշակույթն ու հավատքը նման է մարտիրոսության: Սկսած հինգերրորդ դարից հայ եկեղեցականներն ընդունել են մարտիրոսություն հանուն Քրիստոսի եւ ընդունել տառապանքը' հույսը հառած այն հավատքին, որ բխում է խաչից»,- նշեց կարդինալը' հավելելով, որ պատմությունը վկայում է հայ ժողովրդի քաջության մասին, որ կարողացել է պահպանել իր ինքնությունը եւ հավատքի օգնությամբ վերապրել Ցեղասպանությունը:
«Պետք է վերհիշել եւ ճանաչել այդ ողբերգությունն ու այդ կերպ կանխարգելել այն, քանի որ այն ուղղված է ընդդեմ մարդու արժանապատվության եւ Աստծո: Թող ամենակարող տերը պահապան լինի Հայաստանյայց եկեղեցուն եւ թող մեկուկես միլիոն նահատակների արյունն ու մասուքնները միավորեն մարդկությունը»,- մաղթեց կարդինալ Կուրտ Կոխը: