Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեր նահատակները «իմացյալ մահով» են մահացել, որպեսզի մենք հավատքի կյանքով ապրենք. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ժամանակ:

Ներկայացնում ենք Արամ Ա կաթողիկոսի ելույթն ամբողջությամբ.

«Հայ եկեղեցին այս պարզ, սակայն խորիմաստ բառերով բնութագրում է սրբերին որպես Սուրբ հոգու զորությամբ լցված, չարը հաղթող ու քրիստոնեական ճշմարտությունների հավերժացման համար իրենց անձերն ընծայաբերող վկաներ։ Այսպես են եղել սրբերը եկեղեցիների համայնքային կյանքի մեջ։ Սրբերը մեր կյանքը աստվածային ճշմարտություններով պայծառակերպող, մեր առջև երկնային դռներ բացող և մեզ դեպի քրիստոսակենտրոն «ճանապարհ, ճշմարտություն ու կյանք» առաջնորդող աստվածազգաց անձեր են։ Սրբերը աստվածային սրբության ճառագայթներն են մեր կյանքի ապականության դիմաց։ Երկնային լույսի ցոլքերն են մեր կյանքի խավարի դիմաց, երկրից երկինք բարձրացնող կամուրջ են մեզ երկնքից հեռացնող հոսանքների դիմաց։

Սրբերը հոգով հզորացած մեր կյանքի չարերի և չարիքների դիմաց շարականի բառերով «ամրության վահան են ընդդեմ անօրեն թշնամիների»։ Սրբակենցաղ կյանքով սրբերը մեզ մղում են երկնքից երկրի վրա ապրելու համար՝ Բեթղեհեմի ճառագայթող արժեքներով շաղախելով մեր կյանքը, դավանելով մեր կյանքի ճշմարիտ ճանապարհը, և Քրիստոսի Ավետարանը՝ որպես միակ ճշմարտություն աշխարհին հրամցված բոլոր տեսակի «ճշմարտությունների» դիմաց։

Իրենց հավատքի վկայության և արյան նահատակության, և որպես միջնորդներ ու բարեխոսներ Քրիստոսի մոտ, սրբերը մեզ հրավիրում են իրագործելու մեր աստվածատուր կոչումը այս երկրի վրա՝ որպես Աստծո Որդու դեսպաններ։

Առանց սրբերի սրբացնող ներկայության աննպատակ է մեր կյանքը։ Առանց սրբերի ոգեշնչող զորության աղքատ է մեր կյանքը։ Այսպես են եղել սրբերը մեր եկեղեցիների կյանքի մեջ։ Նայեցեք մեր պատմությունը։

Մեր սրբերը լոկ ժողովական որոշումով եւ կանոնական գործընթացով չեն սրբացվել։ Մեր սրբերը իրենց սրբակենցաղ կյանքով մեր ժողովրդի կյանքի մեջ եւ մեր ժողովրդի կողմից են սուրբ նկատվել, ապա միայն եկեղեցական իշխանության կողմից։ Մեր սրբերը սոսկ ծես եւ պատկեր չեն եղել, պատմություն եւ հիշատակ չեն դարձել։ Իրենց հավատքի վկայությամբ մեր սրբերը գոյութենական եւ ներզոր ներկայություն են դարձել յուրաքանչյուր հայի համար։

Նույնն է նաեւ Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն նահատակների դեպքում։ Հարյուր տարի շարունակ մեր նահատակները սրբացնող, հզորացնող ու կենսավորող ներուժ են դարձել յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության համար։ Իրենց արյան վկայությամբ մեր հավատքը ամրապնդվել է, գերագույն արժեքների եւ վեհ երազների համար, ապրելու ու պայքարելու մեր կամքը ուժեղացել է։ Հող եւ ունեցվածք կորցրած եւ որբ ու գաղթական դարձած մեր ժողովրդին գոյատեւելու եւ իրավունքներին վերատիրանալու հույսը արդիական են պահել։

Այս պահին իր բյուրավոր նահատակների արյունով սեփական կյանքը թրծած եւ սրբերի աղոթքներով իր առաքելությունը կենսավորած մեր եկեղեցին սուրբ է հռչակում իրենց անձերը զոհաբերած Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներին։

Սո՜ւրբ եկեղեցի, ուրախ եղիր, որովհետեւ քո սրբերի երկար շղթային գալիս են միանալու մեր հոգեւոր արժեքների եւ ազգային գաղափարների հավերժացման համար իրենց անձերը որպես կենդանի պատարագ մատուցած մեր մեկուկես միլիոն նահատակները։ Ուրա՜խ եղիր, հայոց ժողովուրդ, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի քաղաքներում եւ գյուղերում եւ Դեր Զորի ավազներում ցեղասպան թուրքի յաթաղանի զոհ գնացած սիրելի զավակներդ այսօր միանում են սրբերին։ Ու միշտ հիշի՜ր, հայոց ժողովուրդ, որ մեր նահատակները սուրբ հոգով զորացան, հաղթել են «չարի պատերազմին», որպեսզի մենք՝ իրենց զավակները հաղթենք նոր ժամանակների «չարի պատերազմին»։

Մեր նահատակները «իմացյալ մահով» են մահացել, որպեսզի մենք հավատքի կյանքով ապրենք, գործենք ու ստեղծագործենք։ Մեր նահատակները մեր ազգի գերագույն գաղափարների համար են իրենց արյունը թափել, որպեսզի մենք նույն տեսիլքով ու հանձնառությամբ պայքարենք։ Հարյուր տարի, հայ ժողովուրդ, հիշել ես քո նահատակներին ու հավատարիմ մնացել նրանց նվիրական ժառանգությանը, պատիվ ու հարգանք է՝ միշտ հիշիր սրբացած նահատակներիդ, որովհետեւ նրանց արյունը պիտի դառնա քո զորությունը եւ հաղթանակիդ երաշխիքը։

Միշտ հիշիր նահատակներիդ եւ, միաժամանակ, հիշեցրու աշխարհին, որ նրանք անցյալին չեն պատկանում, սոսկ պատմություն եւ հիշատակ չեն, այլ ապրում են յուրաքանչյուր հայի կյանքի մեջ։ Մեր նահատակները ապրում են մեր կյանքում, որպես անլռելի զանգակատուն՝ ի նշան մեր բռնաբարված արդար իրավունքների ձեռքբերման եւ մեծ պայքարի մղող։ Մեր նահատակները ապրում են մեր կյանքում՝ որպես կամքի դարբնոց, մեր պահանջատիրական կամքը ներկայացնող։ Մեր նահատակները ապրում են մեր կյանքում՝ որպես լուսատու աղբյուր, մեր քրիստոնեական լույս ամրապնդող։

Հայ եկեղեցու սրբեր, այս պահին աշխարհացրիվ հայությունը վերականգնում է իր ուխտը՝ հավատարիմ մնալու ձեր սրբազան կտակին եւ հավատքին ու հայրենիքի համար պայքարելու ու նույնիսկ արյուն թափելու ձեր հանձնառությանը։ Ինչպես ասում էր Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը, «Ով պանծալի նահատակներ, երկնային հոր սիրելիներ, որ Քրիստոսի հետ մկրտվեցիք ձեր արյունով, խաչի մահը հանձն առնելով, Տիրոջ մոտ բարեխոսեք եկեղեցու զավակների համար»։ Եղեք պահապան ու պաշտպան« Քրիստոսի վկաներ ու նահատակներ», մեր ազգին ու հայրենիքին»։

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?