Ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ԵԺԿ պատվիրակությունը
ОбществоՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը` ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի գլխավորությամբ:
Ժոզեֆ Դոլի պատվիրակությանը կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետի, ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ, ինչպես նաև այցելություն Հայաստանում Ֆրանսիական համալսարան: