Ереван, 26.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ թուրքական «Հյուրիեթ» պարբերականին

Политика

Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության կողմից տրամադրված՝ հարցազրույցի հայերեն թարգմանությունը:

- Որպես քաղաքական գործիչ, ով մեծ ջանքեր է ներդրել Ձեր երկրի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացում, որը՞ կլիներ ձեր երազած սցենարն այս տարի ապրիլի 24-ի ոգեկոչման օրը:

Կարծում եմ՝ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայի Նախագահի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը և հուշահամալիրից ի լուր աշխարհի հայտարարելը, որ մենք միավորում ենք ջանքերը՝ անցյալի ցեղասպանությունների դատապարտման և հնարավոր նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

Հենց այս նպատակն էր հետապնդում մեր կողմից Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկելը։ Ցավոք, սա ևս մեկ կորսված հնարավորություն էր Թուրքիայի համար։

- Արձանագրությունները կյանքի կոչվեին, արդյո՞ք Հայաստանը կշարունակեր իր ագրեսիվ արշավը՝ կոչ անելով պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նախևառաջ «ագրեսիվ» բնորոշումը տեղին չէ: Մեր քայլերը նախահարձակ բնույթ չեն կրում և ուղղված չեն Թուրքիայի ժողովրդի դեմ: Երկրորդ՝ ես կխուսափեմ «եթե»-ով հարցից:

Դա գործընթաց էր, որը չհասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Հաջողությամբ պսակվելու դեպքում թերևս կունենայինք այլ իրականություն. չի բացառվում, որ հետագայում հենց Թուրքիան ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, և մեր ժողովուրդների միջև իրական հաշտեցման փուլ թևակոխեինք: Իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Տարբեր պետությունների և կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ներկա միտումները միջազգային հանրության՝ մարդկության նկատմամբ հանցագործությունների անպատժելիության անթույլատրելիության քաջ գիտակցման և համատեղ ջանքերով դրանց կանխարգելման արդյունավետ կառուցակարգերի մշակման անհրաժեշտության գործնական դրսևորումն է:

Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շարունակական գործընթացը պետք է որ թուրքական իշանությունների համար լուրջ ազդակ լինի առ այն, որ այս հարցում Թուրքիայի ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում:

- Ի՞նչ տվեց Ձեզ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հայտարարությունը: Դուք ակնկալու՞մ էիք այն: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ հնարավոր հետևանքներ կարող է այն ունենալ:

Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում յուրահատուկ առաքելություն է վերապահված համաշխարհային առաջնորդներին: Այս առումով Ֆրանցիսկոս Պապի կողմից ս.թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և հայտնի իրադարձությունները Հովհաննես Պողոս II Պապի պես ցեղասպանություն որակելը, դրա վառ ապացույցն են: Պապի ելույթը մարդասիրության, հանդուրժողականության, մարդկության դեմ հանցագործությունների և այլատյատության դեմ պայքարի ուղերձ էր համայն մարդկությանը, և լիահույս եմ, որ այն ուղենիշ կհանդիսանա այն երկրների համար, որոնք քաղաքական շահերը վեր են դասում համամարդկային արժեքներից:

Թուրքիայի ղեկավարության էմոցիոնալ և ոչ դիվանագիտական բնույթի արձագանքը ևս մեկ ապացույց են, որ Թուրքիան շարունակում է իր բացահայտ ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված հանցագործության պատասխանատվությունը։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե՝ միջազգային հանրության։

- Ո՞րն է Ձեր ակնկալիքը այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ Նախագահ Օբամայից: Եթե ԱՄՆ-ն կրկին որոշի հաշվի առնել իր ռազմավարական շահը տարածաշրջան ում և չձեռնարկի որևէ քայլ, ինչը կզայրացնի Թուրքիային, ո՞րը կլինի Ձեր արձագանքը:

Յուրաքանչյուր պետություն ունի իր ռազմավարական շահը,
բայց կան համամարդկային շահեր, համամարդկային առաջնահերթություններ: Դրանցից մեկն անվտանգ և խաղաղ աշխարհի կառուցումն է, որը հնարավոր է առկա կնճիռները հարթելու միջոցով, այսինքն՝ սեփական անցյալին առերեսվելու, դրանից դասեր քաղելու և անհրաժեշտ քայլերի դիմելու միջոցով:

ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը դեռ 95 տարի առաջ էր փաստացիորեն ձևակերպում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների և ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը:

ԱՄՆ որպես գերհզոր տերություն և ժողովրդավարական արժեքների ջատագով բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 51 նահանգից 44-ն ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը, հայ ժողովրդի նկատմամբ կոտորածները հստակ բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց նախընտրական արշավներում: Սա նշանակում է, որ նրանք կասկածի տակ չեն դնում կատարվածի բովանդակությունը և միայն քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով են խուսափում արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը: Մենք վստահ ենք, որ ի վերջո համամարդկային արժեքները վեր կդասվեն քաղաքական անցողիկ շահերից:

- Չնայած Եվրոպական խորհրդարանը 1987թ. ճանաչել էր հայկական պահանջները և նման բանաձև ընդունեց ս.թ. ապրիլի 15-ին, ես նախորդ տարիներին հանդիպել եմ բազմաթիվ եվրոպական լիբերալների, ովքեր սատարում էին Թուրքիայի այն պնդումներին, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Այս մասին հղում կա նաև հայ-թուրքական արձանագրություններում՝ նպատակ հետապնդելով ստեղծել հատուկ հանձնաժողով: Չնայած այս փաստին՝ մենք ականատես ենք եղել հայկական իշխանությունների այն մոտեցմանը, որ պատմությունը քննարկման ենթակա չէ: Արդյո՞ք սա ինքն իրեն հակասող մոտեցում չէ:

Ես տեղյակ չեմ, թե Եվրոպական խորհրդարանի որ ներկայացուցիչների հետ եք Դուք հանդիպել, բայց 28 եվրոպական երկիր և շուրջ կես միլիարդ բնակչություն ներկայացնող Եվրոպական խորհրդարանի 2015թ. ապրիլի 15-ի բացահայտ մեծամասնությամբ ընդունված բանաձևն արդեն իսկ խոսում է Հայոց ցեղասպանության հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման մասին:

Այդ փաստաթղթով օրենսդիր մարմինը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքներին:

Ինչ վերաբերում է պատմությունը պատմաբաններին թողնելուն, ապա Հայոց ցեղասպանության փաստն արդեն իսկ մեկ դար ուսումնասիրվել է տարբեր գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների, միջազգային իրավունքի մասնագետների, ցեղասպանագետների ասոցիացիայի, օրենսդիրների և նույնիսկ մի շարք թուրք պատմաբանների կողմից: Բոլորն էլ միակարծիք են, որ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում, միանշանակ ցեղասպանություն է: Այս պարագայում ակնհայտ է, որ Թուրքիայի առաջարկը, ստեղծել այսպես կոչված պատմաբանների հանձնաժողով, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ոճրագործությունից: Եվ սա հասկանում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը, որը շարունակաբար ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Արձանագրությունում չկա դրույթ պատմության ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու մասին: Արձանագրության համապատասխան կետով երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն պետք է իրականացվի, որի համար էլ նախատեսվում էր ենթահանձնաժողովի ստեղծում: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս շեշտել է նաև թուրքական կողմին, որ Ցեղասպանության փաստը որևէ դեպքում կասկածի տակ չի կարող դրվել:

- Փետրվարի 16-ին Դուք հետ կանչեցիք Արձանագրությունները ձեր խորհրդարանից: Մյուս կողմից, Արձանագրությունները դեռ գտնվում են Թուրքիայի խորհրդարանում՝ սպասելով քաղաքական հարմար պահին, երբ այն կվավերացվի: Արդյո՞ք Հայաստանի այս քայլը չի ընկալվում որպես հաշտեցման ջանքերից ձեր կողմի հետընթաց: Նշանակու՞մ է արդյոք այն, որ 2009թ. գործընթացն ամբողջությամբ տապալված է:

Հռետորական հարց հնչեցնեմ՝ իսկ ե՞րբ է թուրքական չափանիշներով հարմար պահը: Արդեն վեցերորդ տարին է, ինչ ստորագրվել են արձանագրությունները. հարմար պահը ե՞րբ է: Սա Թուրքիայի կողմից տարրական հարգանքի բացակայություն է ոչ միայն այն կողմի հանդեպ, ում հետ որ ստորագրվել են արձանագրությունները, այլև իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ: Տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան ոչ թե հարմար պահի է սպասում, այլ փորձում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոցով կանխել միջազգային հանրության հստակ դիրքորոշման արտահայտումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով ճանաչումները ներկայացնել իբրև խոչընդոտ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին:

Իմ իսկ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին զմռսված սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությունը:

Ցավոք Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր դրսևորումները և Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը: Բոլորն էլ գիտակցում են, որ առաջին հերթին Հայաստանը կարող է նախապայմաններ ներկայացնել, բայց մենք, առաջնորդվելով տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ձևավորման տեսլականով, առայժմ դա չենք անում:

6 տարի չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները կբարեհաճեն հարմար պահ գտնել և ի վերջո վավերացնել դրանք:

Ինչպես մենք չենք փակել հայ-թուրքական սահմանը, այնպես էլ մենք չենք փակել հաշտեցման դուռը: Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով ցավոք կորցրեցինք ընձեռված հնարավորությունը մեր ժողովուրդների միջև պատմական հաշտեցման հարցում:

Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից սեփական պատմության հետ առերեսվելու և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու, ինչպես նաև հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կերտման տեսլականով առաջնորդվելու դեպքում մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության:

- Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից:

Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել, և մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, ի միջի այլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը:

Վերջում ցանկանում եմ արձանագրել. եթե նկատել եք, Հայաստանի՝ Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու կամ նման մտադրություններ ունենալու մասին հիմնականում խոսում են Թուրքիայում, ոչ թե Հայաստանում: Իսկ թե ինչու է այդպես, թողնենք յուրաքանչյուրիս հետևությանը:

- Ինչու Հայաստանը վիրավորական համարեց Թուրքիայի հրավերը՝ մասնակցելու ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերին նվիրված արարողությանը: Թուրքական պաշտոնյաները հայտարարում են, որ նրանք վերջին 20 տարում նշում են այդ արարողությունը, և այս տարին հատուկ է այն առումով, որ Չանաքքալեի պատերազմի 100-ամյակն է: Կարծես 30 երկրների ղեկավարներ են մասնակցելու այդ արարողությանը: Արդյո՞ք Հայաստանը մտահոգված է այդ փաստով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները մեզ համար մրցակցություն չեն: Եթե Թուրքիայի իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով ապահովել առավել շատ երկների ղեկավարների մասնակցություն՝ ստվերելու Հայոց ցեղասպանության միջոցառումները, ապա մեր առջև դրված են շատ ավելի լուրջ և հեռահար նպատակներ. ստեղծել գործուն հարթակ միջազգային հանրության համատեղ ջանքերով պայքարելու մարդկության նկատմամբ իրականացված և ապագա հանցագործությունների դեմ:

Ի տարբերություն Թուրքիայի՝ մենք ո՛չ ստիպում, ո՛չ սպառնում, ո՛չ էլ շանտաժի ենք ենթարկում միջազգային հանրությանը՝ մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները գալիս են Հայաստան՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական կամ տնտեսական շահերով, այլ սկզբունքներով, համամարդկային արժեքներով և բարոյական մղումներով:

Ինչպես դուք նշեցիք, Թուրքիան ընդամենը 20 տարի է, ինչ կազմակերպում է այդ միջոցառումները: Բայց փաստենք նաև, որ 20 տարիների ընթացքում երբեք այն չի նշվել ապրիլի 24-ին: Իսկ այս տարի տոնակատարությունը առաջին անգամ է, որ նախատեսվել է կազմակերպել հենց այն նույն ապրիլի 24-ին, երբ հայ ժողովուրդն արդեն հարյուր տարի անընդմեջ համախմբված կերպով ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի իշխանությունները ինչ անուն են տալիս Հայոց ցեղասպանությանը, նման աննրբանկատ քայլն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է սեփական քաղաքացիների՝ 1.5 մլն սպանված հայերի հիշատակի նկատմամբ: Միաժամանակ, եթե Թուրքիան դույզն ինչ ցանկություն ունենար հարաբերությունները կարգավորելու, ապա պատկերավոր ասած «խրախճանք ու տոնակատարություն չէր կազմակերպի այն օրը, երբ հարևանի տանը սուգ է»:

- Չե՞ք կարծում, որ սահմանի բացումը կփոխի հարաբերություններում առկա այսօրվա դժվարությունը:

Սահմանի բացումը շատ բան կփոխի: Առաջին հերթին վստահության որոշակի մթնոլորտ կձևավորվի, գործարար շահավետ կապեր հաստատելու հիմք կստեղծվի, լուրջ նպաստ կլինի Թուրքիայի արևելյան շրջանների տնտեսական զարգացման համար: Սահմանի բացումը նաև կակտիվացնի շփումները մեր քաղաքացիական հասարակությունների միջև՝ ավելի հաղորդակից դարձնելով միմյանց մոտեցումներին և ընկալումներին, ինչը, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կթողնի նաև երկու ժողովուրդների հաշտեցման վրա:

- Հիմա, երբ 2015թ. ապրիլի 24-ը շուտով անցնի, ո՞րը կլինի հայկական պետության ռազմավարությունը հետագա տարիներին։ Տեղ կլինի՞ արդյոք նոր ջանքերի համար՝ սկսելու հաշտեցման նոր գործընթաց։ Դուք անձնապես ունե՞ք քաղաքական կամք՝ փոխելու այս փակուղու գործընթացը, որը թույլ չի տալիս երկու պետություններին ապրել որպես հարևաններ։

Մենք բազմիցս նշել ենք, որ 2015 թվականով մեր պայքարը չի
ավարտվում, այլ թևակոխում է ավելի հասուն փուլ: Չմոռանանք, որ մենք Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, նրա դատապարտմանը հասնելու հնարավորություն ունեցել ենք միայն Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հռչակումից հետո: Այսինքն՝ մեր պայքարը դեռ նոր է սկսվել: Եվ հետագա տարիներին կլինի էլ ավելի համակարգված և նպատակաուղղված:

Հաշտեցման կամուրջները մենք չենք այրել, և նույնիսկ ինքներս հաշտեցում նախաձեռնեցինք։ Բայց անհնար է բացել այն դուռը, որի բանալին մեզ մոտ չէ: Եվ անգամ հիմա, երբ մենք ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի 100-րդ տարելիցը, հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացի սկսման՝ առանց որևէ նախապայմանի:

- Թուրքիայի Հանրապետության վարչապետ Դավութօղլուն ապրիլի 19-ին մեր կողմից անսպասելի մի հայտարարություն արեց: Նա ասաց. «Ես ցավավակցում եմ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված օսմանցի հայերի թոռներին»: Հայտարարության մեջ նաև տեղ են գտել ցավերը կիսելու, արդար հիշողություն, անցյալի հետ անկեղծ առերեսվելու կարգի արտահայտություններ: Եվս մեկ անակնկալ կայանում է նրանում, որ ապրիլի 24-ին Հայոց Պատրիարքարանում աղոթք է մատուցվելու: Ի՞նչպես եք գնահատում ուղերձի բովանդակությունը:

Ուշագրավ է, որ այդ ուղերձը հրապարակվել է ապրիլի 19-ին: Եթե այն տարածվեր ապրիլի 24-ին, այսինքն՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին կամ դրա նախորդ օրը, ես այն կհամարեի շարքային մի հայտարարություն, որի ժխտողական բովանդակությանը մենք ծանոթ ենք նախորդ հայտարարություններից: Բայց քանի որ տարածվեց այդքան շուտ, մեր կարծիքով, դա մի փորձ էր դիմակայելու կամ ազդելու այն մեծ գործընթացին, որ հիմա Ցեղասպանության ճանաչման հետ կապված աշխարհով մեկ ընթանում է. հասկանալի է, թե ինչու ապրիլի 19-ին տարածվեց: Իսկ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի խոսքերը խեղաթյուրելը, մանիպուլյացիայի ենթարկելը կամ էլ հակադարձելը, կարծում եմ, անհարիր էր:
Այդ կեղծ հայտարարության բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, այլ ակնկալում եմ, որ ապրիլի 24-ին Թուրքիայի Նախագահ պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի և կանի իրական հայտարարություն, որի մեջ կասի այն, ինչ տեղի է ունեցել, և ինչը մեզ հնարավորություն կտա սկսելու մեր երկու ժողովուրդների միջև հաշտության գործընթացը: Ավելի ճիշտ, միջուցե ոչ թե ժողովուրդների միջև, այլ մեր և Թուրքիայի ղեկավարության միջև, որովհետև ես Թուրքիայի ժողովրդի նկատմամբ, թուրքերի նկատմամբ բացարձակապես ոչ մի կշտամբանք չունեմ:

- Եթե դուք պատրաստ եք Թուրքիայի ժողովրդի նկատմամբ ձեր զգացմունքները կիսելու հետևայլ հարցը կցանկանայի տալ: Նույն պատերազմի ժամանակ թուրք և մահմեդական հասարակությունների ապրած ցավերը Ձեզ համար ինչ են խորհրդանշում: Հայաստանը նույն ժամանակվա ընթացքում թուրքերի ապրած ցավերը, կորուստները և տեղահանությունները ընդունում է՞:

-Հայ ժողովուրդը չի կարող այդ տառապանքը չհասկանալ, որովհետև հայ ժողովուրդը իր առնվազն երեքհազարամյա պատմության ընթացքում շատ է տեսել և՛պարտություններ, և՛ հաղթանակներ: Եղել են և՛ տառապանքներ, և՛ ուրախություններ, այնպես որ հայ ժողովուրդը շատ լավ կարող է հասկանալ, թե ինչ տառապանքներ կարող է կրել ցանկացած ժողովուրդ, այդ թվում՝ թուրք ժողովուրդը պատերազմի ընթացքում: Բայց մի բան է տառապել, այլ բան է Ցեղասպանության ենթարկել: Եթե թուրք ժողովուրդն էլ է Ցեղասպանության ենթարկվել Օսմանյան կայսրության օրոք, թող Թուրքիայի այսօրվա իշխանությունները ճանաչեն և՛ հայերի Ցեղասպանությունը, և՛ թուրքերի Ցեղասպանությունը, որն իրականացրել են Օսմանյան իշխանությունները:

Մի բան է, երբ մեկ, երկու, երեք գյուղերի բնակիչներ կարող են իրենց տեղը փոխել, կամ առանձին քաղաքացիներ փոխել իրենց տեղերը, ինչի համար ափսոսում ենք, բայց երբ ժողովուրդ է բնաջնջվում, դա բոլորովին այլ հանգամանք է: Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Ցեղասպանության թանգարան, ես այնտեղից եմ հիմա գալիս: Եվ խորհուրդ եմ տալիս երկու փաստի վրա ուշադրություն դարձնել. մեկը Երիտթուրքերի ղեկավարների արտահայտություններն են՝ հայերին բնաջնջելու իրենց նպատակների մասին: Երկրորդ՝ Ռաֆայել Լեմկինի հարցազրույցներն այնտեղ կան, որտեղ նրան հարցնում են՝ «Ի՞նչ է նշանակում Ցեղասպանություն», ասում է. «Ցեղասպանությունն այն է, ինչ կատարվել է հայերի, հրեաների հետ»: Էլ ի՞նչ կարելի է ավելացնել սրան:

Ես մեծ հույս ունեմ, որ տարիներ անց Թուրքիայում այնքան շատ է լինելու այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել, որ այլևս անհնար է լինելու անել այնպիսի հայտարարություններ, ինչպիսին արեց պարոն վարչապետը (ապրիլի 19-ն):

 

Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст»