Օլանդը Երեւանում Պուտինի հետ քննարկելու է գաղթականներին օգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նախագծի հարցը
ОбществоՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է ապրիլի 24-ին Երեւանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը, որը կթույլատրի գաղթականների անօրինական փոխադրումների համար օգտագործվող նավերի ոչնչացումը: Այդ մասին Օլանդը հայտարարել է ապրիլի 23-ին՝ ամփոփելով Եվրամիության՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքները:
«Ես մտադիր եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծի հարցը Երեւանում քննարկել Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Օլանդը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ Փարիզը բանաձեւի նախագիծ կպատրաստի անօրինական ներգաղթյալներին փոխադրողների նավերը ոչնչացնելու վերաբերյալ եւ այն կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին: «Ֆրանսիան բանաձեւի նախագիծ կպատրաստի մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների նավերը ոչնչացնելու վերաբերյալ եւ այն կներկայացնա ՄԱԿ-ի ԱԽ-ին»,- ասել է Օլանդը:
ԵՄ-ի գագաթնաժողովը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին լիազորել է հունիսին առաջարկություններ ներկայացնել գաղթականներին փոխադրողների նավերի հայտնաբերման, կալանման եւ ոչնչացման վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: