Ես ցանկանում եմ, որ մենք հարգենք Ցեղասպանության զոհերի հիշատակը հզոր ու չհայաթափվող Հայաստան ունենալով
БлогԶոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր Հայոց ցեղասպանության 100 րդ տարին է. մենք միասին գնում ենք Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ ենք դնում անմեղ զոհերի հիշատակին և մեզանից յուրաքանչյուրն ինչ որ բան է մտածում այդ դեպքերի մասին, հեգու խորքում, թերևս շատերն են հարց տալիս, թե ինչո՞ւ այդպես եղավ, թե ինչո՞ւ կարողացան կոտորել ու տարհանել մի ողջ ժողովուրդ: Իհարկե թուրքական իշխանությունը դա արեց և արեց դարի ամենաանմարդկային արարքը, բայց միթե՞ մեղավորը միայն թուրքն էր, բա ուր էին մեր այն ժամանակվա ղեկավարները, մեր հոգևոր, աշխարհիկ ու կուսակցական վերնախավը, ու՞ր էր ռազմական էլիտան: Սրանք հարցեր են, որոնք թերևս խորքային իմաստով կանրադառնանք, երբ Թուրքիան ճանաչի Մեծ Եղեռնը ու մինչ այդ թող ոչ ոք չհամոզի մեզ, որ իմ կողմից նշված խավերը մեղավոր չէին, նրանք մեղավոր էին, գոնե այն բանի համար, որ չկարողացան զգալ, համախմբվել ու կանխել:
Ինձ առավել շատ հուզում է այն, որ այն ժամանակների ու ներկայի միջև շատ բան չի փոխվել, թերևս դարձյալ կան մարդիկ շատ պատասխանատու տեղերում, որոնք ձևացնում են միայն թե ինչ որ բան են անում այս ազգի համար, իրականում ինչ որ բանը զուտ անձնական շահն է: Ես ցանկանում եմ, որ մենք հարգենք ցեղասպանության զոհերի հիշատակը յուրաքանչյուրս մեր գործը լավ անելով, ուրիշի գործին չխառնվելով ու թատրոնից դուրս դերասանություն չանելով, ես ցանկանում եմ, որ մենք հարգենք ցեղասպանության զոհերի հիշատակը հզոր ու ՉՀԱՅԱԹԱՓՎՈՂ Հայաստան ունենալով, ես ցանկանում եմ նաև, որ Աստված մեզ մի քիչ ազնվություն տա...