Հրդեհ է բռկվել Ադոնցի փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 24-ին՝ ժամը 09.08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.24-ին, մարվել` 09.35-ին: «Էդուարդ Կիրակոսյան» Ա/Ձ-ին պատկանող փայտամշակման արտադրամասում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 10 ք.մ, 1 էլ. հղկիչ և շինարարական թափոններ՝ 5 ք.մ: