Թե մեռա, կասեք` սիստեմից մեռավ. SOAD-ի երևանյան համերգից տպավորությունները Facebook-ում
БлогFacebook սոցիալական ցանցում ողջ գիշեր շարունակվել է System of a Down ռոք խմբի՝ երեկ Երևանի Հանրապետության հրապարակում հորդառատ անձևի տակ տեղի ունեցած համերգից տպավորություններով կիսվելը։
Tert.am-ը Ներկայացնում է Facebook-ի գրառումների տեսությունը՝ առավել հայտնի օգտատերերի գրություններով:
Վիոլետ Գրիգորյան, բանաստեղծուհի
Մինչև լյարդ ու կույր աղիք ու ստոծանի ջուր դարձա. թե մեռա, կասեք` սիստեմից մեռավ:
Իսկ դու, Հայաստան, ջահել ես ու սեքսի, քեզ նորից սիրահարվեց
Արմեն Աշոտյան, կրթության և գիտության նախարար
God bless you, all Armenians and our sacred country !!!
Բրավո, SOAD! Աստված օրհնի հայերին և մեր սուրբ հայրենիքը:
Revolution! Resolution! Recognition! Restitution! Reparation!
SOADing in Yerevan
Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր
System of a Down-ի էպիկական համերգը Երևանի Հանրապետության հրապարակում, հորդառատ ու անդադար անձրևի տակ:
Դա պետք էր տեսնել, դա պետք էր զգալ, դա պետք էր՝ թրջվել:)
Բրավո SOAD:
Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր հրապարակում էին:
Կեցցե՛ Երևանը:
Դավիթ Սանասարյան, հասարակական-քաղաքական գործիչ
Հետո չասեք, որ մենք արվեստը գնահատող երիտասարդություն չունենք, պարզապես արվեստ չենք ցույց տալիս, ուզում ենք գնահատեն, ավելին, երբ Թաթուլներին ու Ասատրյաններին, շոու բիզնես կոչվածի ճ կլաս երգիչներից վերև բեմ չենք կարողանում կառուցել դրա համար էլ մարդկանց սովորեցնում ենք այդ մակարդակին... Իսկ ընդհանրապես, Թանկյանն ու SOAD-ն այսօր գերազանցեցին Քայնե Ուեստին. Կարապի լճի ջուրը վերևից լցրեցին վայբրանտ երիտասարդության գլխին...)) Անմեղ զոհերի հիշատակը միշտ վառ կմնա միայն ստեղծագործելով, արարելով, ապրելով, ապրեցնելով... Գոնե 100 տարի անց եկեք աշխարհում ճանաչվենք ու հիշվենք Թանկյանների պես պայծառ ու մեծաշնորհ դեմքերով, գիտնականներով, մշակույթով, սպորտով, և որ ամենակարևորն է ուժեղ, ժողովրդավար պետությամբ... Բավ է ողբանք, բավ է աղերսենք, բավ է ծնկի գանք ու բախտն անիծենք. վաղվանից սկսենք նոր կյանք մտնել, ամեն մեկս մի լույս վառել մեր քայլերով, մեր կեցվածքով...։ Մեր ռեսուրսն օգտագործելու ենք, ՉԿԱՍԿԱԾԵՔ...»: