Ցեղասպանության տարելիցի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության
ОбществоՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության ստորաբաժանումները այսօր՝ ապրիլի 24-ին, անցնել են ուժեղացված ծառայության:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 06.15-ից հրշեջ-փրկարարական ջոկատները իրականացնում են ուժեղացված հերթապահություն հանրապ ետության տարածքում. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հերթապահություն է իրականացնում տասը մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, իսկ Իջևան քաղաքի Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի մոտ ևս մեկ մարտական հաշվարկ: