«Փարոս» կամերային երգչախումբը հանդես կգա Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով
Культура«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ապրիլի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա միջազգային մրցույթնեի դափնեկիր «Փարոս» կամերային երգչախմբի «Հիշում եմ և պահանջում» խորագրով համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրում կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Մանսուրյանի, Պետրոսյանի, Դյուրուֆլեի, Մորուխայի, Վիթիքերի, Բորտնյանսկու, Ստրավինսկու, Մոցարտի ստեղծագործությունները: