Պուտինը հիշեցրեց դեռևս 1915-ին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործությունը» դատապարտելու մասին
ОбществоՑեղասպանության նկատմամբ ռուսաստանյան մոտեցումը մնում է անփոփոխ և հենց ռուսական դիվանագիտությունն էր, որ դարձավ հայ ժողովրդի նկատմամբ բռնության միջազգային դատապարտման նախաձեռնողներից մեկը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ունեցած իր ելույթում: «1915թ. Ռուսաստանի արտգործնախարար Սազոնովի նախաձեռնությամբ Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում տեղի ունեցածը ուղղակիորեն անվանեցին մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն»,- ասել է Պուտինը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահի մակարդակով: Հայ ժողովրդի կողքին Երեւանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: