Թուրքական երկու առաջատար թերթեր լույս են տեսել հայերեն վերնագրերով
ОбществоԹուրքական «Ջումհուրիեթ» եւ «Օզգյուր Գյունդեմ» առաջատար թերթերը այսօր լույս են տեսել հայերեն վերնագրերով հոդվածներով, որոնցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղվել հայերին:
«Ջումհուրիեթ» թերթը 91 տարի անց առաջին անգամ ապրիլի 24-ի իր համարում հայերենով «Այլեւս երբեք» վերնագրված տեքստում թուրքերենով ավելացրել է. «Սգում ենք 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած համատեղ ցավը: Օսմանյան կասյրության ժամանակաշրջանում տեղի ունեցած աղետի ցավը դեռեւս թարմ է: Ժամանակն է առերեսվել մարդու միտքը, խիղճը, իրավունքն ու արդարության զգացումը կաթվածահարող վերքի հետ` ասելով` թող դա երբեք չկրկնվի», -նշել է «Ջումհուր իեթ»-ը:
«Օզգյուր Գյունդեմ» թերթն էլ իր` «Տես, իմացիր, առերեսվիր» հայերենով վերնագրված հոդվածում Հայոց ցեղասպանության հետ թուրքերենով հիշատակել է ասորիների ցեղասպանության (Սեյֆո) մասին:
«1915 թվականին պետության ծրագրած ցեղասպանության ժամանակ 1,5 մլն հայ, 500 հազար ասորի է տեղահանվել եւ սպանվել: Հարյուր տարի այդ վերքը բաց է: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանությունը ցեղասպանությունը ժխտում է, իսկ ժողովուրդները նրան ասում են «ճանաչիր, առերեսվիր եւ ներողություն խնդրիր», -գրել է թերթը: