Ոստիկանությունը հարձակվել է Ստամբուլի տեխնիկակակն համալսարանում Ցեղասպանության զոհերին հիշատակող ուսանողների վրա
ОбществоԹուրքական ոստիկանությունը հարձակում է գործել Ստամբուլի տեխնիկական համալսարանում կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը մասնակից ուսանողների վրա:
Այս մասին հայտնում է թուրքական DemokratHaber կայքը` նշելով, որ միջոցառումն անցկացվում էր Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համակարգմամբ:
Երիտասարդները համալսարանի ներսում «Առարեսվիր Հրանտի, Սեւակի, Ցեղասպանության հետ» կարգախոսով եւ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մտավորականների լուսանկարներով նստացույց են սկսել:
Մահակներով, պլաստիկ գնդակներով զենքերով զինված ոստիկանությունը ջրանետ մեքենայով շտապել է համալսարան եւ սկսել հանել պաստառն ու ուսանողների ձեռքից խլել հայ մտավորականների լուսանկարները: Երիտասարդները փորձել են խոչընդոտել: Ոստիկանությունը վահաններով եւ պլաստիկ գնդակներով հարձակվել է ուսանողների վրա: Նրանք մոտ տարածությունից զենքերից պլաստիկ գնդակներ են արձակել: Հարձակումից հետո երիտասարդները վերադարձել են ակցիայի վայր եւ Ցեղասպանության հիշատակումը շարունակել քայլերգերով: