Ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը՝ անմոռուկով (լուսանկար)
БлогԼևոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ջեմ Օզդեմիրն է ՝անմոռուկով, էսօր Բունդեսթագում ունեցած բավական սուր ելույթից է նկարը: Կանաչների կուսակցությունից է, ծագումով թուրք: Ծագումով մեկ այլ թուրք, կին պատգամավորի ՝ Էքին Դելիգյոզին էլ հանդիպեցինք, երբ Բեռլինում էինք, էլի կանաչներից: Էս երկուսով ցեղասպանության ճանաչման համար բավական վիզ են դրել: Տիկին Դելիգյոզը բողոքեց, որ Հայաստանի դեսպանատունը Գերմանիայում տարիներ շարունակ անաշխատունակ վիճակում է եղել ու հայկական լոբինգը շատ թույլ մակարդակի վրա է: Նոր նոր դեսպանի պաշտոնակատար ունենք, որը տիրապետում է գերմաներենի: Մի խոսքով, ինչպես նկատեցինք վերջին մի քանի օրերի լրահոսից, ցեղասպանության ճանաչման մեր օրակարգում ավելանում է ևս մեկ ֆրոնտ ՝ գերմանական ֆրոնտը:
