Համեմատականներ՝ այս օրերին Հայաստանի և Թուրքիայի կողմից հնչեցրած կոչերի ու մոտեցումների միջև
БлогՀրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անկախ ինձանից համեմատականներ եմ անցկացնում այն կոչերի ու մոտեցումների միջև, որոնք այս օրերին աշխարհը լսեց Հայաստանից ու Թուրքիայից։ Իհարկե, հիմա ձեռնպահ կմնամ տպավորություններս ներկայացնելուց, քանզի շատերը կարող են դա սուբյեկտիվ մոտեցում համարել, բայց երկու կարևոր փաստ ուզում եմ անպայման նշել.
ա) Պաշտոնական Երևանն ու Անկարան աշխարհընկալման հարցում տարբեր հարթություններում են գտնվում։ Թուրքական ժխտողականությանը մենք համամարդկային արժեքներ հակադրեցինք։ Եվ շատ բնական է, որ իրար չհասկացանք։ Քաղաքակրթակն են այդ անհասկացողության պատճառները։ Սա պետք է հստակ իմանանք, որքան էլ ժամանակակից աշխարհում պոպուլյար չէ նման բաների մասին խոսելը։
բ) Աշխարհն արձագանքեց մեզ։ Մարդկության առաջադեմ հատվածը լսեց, տեսավ ու հասկացավ։ Ես հստակ զգում եմ, որ հասկացվել ենք։ Եվ դա ամենակարևորն է։
Իհարկե, վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները դեռ երկար է պետք «մարսել»։ Կարելի է հարյուրավոր հոդվածներ գրել, դիտարկումներ ներկայացնել։ Բայց այս երկուսը միանգամայն ակնհայտ են ինձ համար։