Ինչու՞ են հայերը սիրում System of a Down խմբին
АналитикаԵրեկ ռուս ընկերս, ով Հայաստան էր ժամանել ՌԴ պատվիրակության կազմում, ինձ հարց տվեց՝ իսկապե՞ս հայերը այդքան շատ են սիրում System of a Down-ի երաժշտությունը, թե այդ սերը նրա հետևանքն է, որ տղաները հայ են:
Ի պատասխան ասացի, որ կդժվարանամ լրիվ օբյեկտիվ պատասխան տալ այդ հարցին, սակայն քիչ առաջ Նոյեմբերյանից Երևան գալիս ճանապարհին վերցրի ավտոստոպով Հայաստանում շրջող ուկրաինացի մի երիտասարդի, ով ասաց, որ մեծ ընկերախմբով Հայաստան են եկել՝ երկրպագելու սիրելի երաժշտախմբին, բացի այդ, նույն ոգևորությամբ ձեր մոտ՝ Ռուսաստանում, ընդունեցին նրանց, և որևէ պատճառ չեմ տեսնում կասկածելու, թե հայ երիտասարդների երաժշտական ընկալումները զիջում են ուկրաինացի կամ ռուս երկրպագուներին: Իհարկե, գումարած այն հանգամանքը, որ տղաները հայկական արմատներ ունեն՝ օբյեկտիվորեն այդ սերը կրկնապատկվում - եռապատկվում է:
Գիտեք, եթե կարողանայինք այս տարելիցներից զատ այդ ներուժը երբեմն բերել Հայաստան հասարակ, սովորական շոուների տեսքով՝ զբոսաշրջության մեջ ուղղակի թռիչքներ կարող ենք ունենալ: Փոքրիկ, շատերի համար անճանաչելի պետության համար նման պոտենցիալը բաց թողնելը, մեղմ ասած, թանկ հաճույք է...
Այնպես որ, ընկերներ, եկեք տուն...
Վարուժան Բաբաջանյան