Վթար-վրաերթ՝ Երևանի կենտրոնում. Mercedes-ը բախվել է կայանված Toyota-ին, Toyota-ն էլ վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 25-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Երևան» հյուրանոցի դիմաց, Mercedes մակնիշի 07 QQ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մարտիրոսյանը բախվել է ճանապարհին կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել մոտ 20 տարեկան մի աղջկա, ով սեղմվել է նույն հատվածում կայանված Range Rover մակնիշի 888 ՕQ 88 համարանիշի ավտոմեքենայի արանքում: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ վարորդի հետ, և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ի վրա բացակայում են համարանիշները և տեխնիկական անձնագիրը և նա մեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել նույն վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի սեփականատիրոջ և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Շարունակությունը՝ այստեղ: