Աշխարհը նշում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը
Общество2001 թվականից ամեն տարի ապրիլի 26-ին աշխարհը նշում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը (World Intellectual Property Day): Այս մասին որոշումը կայացվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization, WIPO)՝ 1999 թվականի հոկտեմբերին կայացած նիստում:
Ըստ Calend-ի, մտավոր սեփականության միջազգային օրը հնարավորություն է ընձեռում ընդգծել նորարարությունների նշանակությունը մարդու առօրյայում: Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքները հզոր գործիք են համաշխարհային հանրության տնտեսական եւ մշակութային զարգացմանը նպաստելու առումով: