Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1800-ը
ОбществоՆեպալում եկրաշարժի զոհերի թիվը հասել է 1805-ի: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:
Աղետից տուժած քաղաքացիների թիվը հասել է 4.718:
Նեպալի իշխանությունները արտակարգ դրություն են սահմանել ապրիլի 25-ին տեղի ունեցած 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով:
Նշվում է, որ դա ամենախոշոր երկրաշարժն է Նեպալում վերջին 81 տարիների ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը 1 մլն դոլար ֆինանսական աջակցություն կտրամադրի Նեպալին: