Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հովհաննես Մանուկյանը մի շարք փաստաբանների հանձնել է ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի պարգևները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 27-ին մասնակցել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնելու արարողությանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան կայսրությունում ուղիղ մեկ դար ա ռաջ հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Արդարադատության նախարարը ողջունել և երախտիքի խոսք է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության համար Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից Հայաստան ժամանած այն պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան պատվիրակություններին և փաստաբաններին, որոնք հայ ժողովրի կողքին են և միանում են մեր արդարացի պահանջին: Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման խնդիրն այսօր առավել քան կարևոր է, որովհետև մեր նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ այս հարցում որևէ բան չի փոխվել: «Կարծում եմ, որ թե՛ մեր երկրի փաստաբանական համայնքը, թե՛ արտասահմանում գործող փաստաբանները էական դերակատարում կարող են ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարման հարցում»,- նշել է արդարադատության նախարարը:

Փաստաբանական արվեստի ու փաստաբանի գործունեության կարևորությունն ընդգծելու համար արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկաներին հիշեցրել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որին 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանն արդարացրեց: «Բոլորս ենք հասկանում, որ արդարացման դատավճիռ չէր կայացվի, եթե չլիներ փաստաբանական հզոր աջակցությունը՝ մասնավորապես Քիլի համալսարանից դոկտոր Թեոդոր Նիմայերի ներդրած ջանքերը»-ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարի խոսքով՝ պետությունը կարևորում է փաստաբանության դերը մեր երկրում ոչ միայն որպես կարևոր մասնագիտական գործունեություն, այլ նաև որպես անձանց իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիք: «Հայաստանն այսօր սահմանադրական բարեփոխումների իրականացման ճանապարհին է: Քաղաքական ու հասարակական ուժերի ուշադրության կենտրոնում, մասնավորապես, կառավարման մոդելի հարցն է: Սակայն կա մեկ այլ՝ ավելի կարևոր հարց՝ սահմանադրությամբ երաշխավորված անձանց հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման առավել կատարյալ մեխանիզմների սահմանումը: Այդ հարցում, հարգելի փաստաբաններ, ձեր դերը անգնահատել ի է և շատ կարևոր»,- ընդգծել է Արդարադատության նախարարը:

Հովհաննես Մանուկյանը շեշտել է, որ, չնայած անելիքները դեռ շատ են, բայց պետություն և փաստաբանություն համագործակցության ներկա մակարդակը կարող է համարվել բավարար: Արդարադատության նախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը էապես ամրապնդվել է որպես ինստիտուտ և այդ հարցում կարևորել ՓՊ ղեկավարության, մասնավորապես, Արա Զոհրաբյանի դերը: Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ պետությունն այս պահին փորձում է անել հնարավոր ամենը՝ աջակցելու Փաստաբանների պալատի և փաստաբանության ամրապնդմանը՝ հիմնարար օրենքների կատարելագործմամբ, շենքային պայմանների, հանրային պաշտպանների ֆինանսավորման բարելավմամբ: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հուշագիր է կնքվելու Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի միջև՝ համագործակցության համար ինստիտուցիոնալ հիմքեր սահմանելու նպատակով: «Տեղեկացված եմ, որ փաստաբանական համայնքը ցանկություն ունի ունենալ խորհրդանշական մասնագիտական օր, և այսօր պետք է հնարավոր տարբերակները ամփոփելով օր սահմանեք: Սիրով կընդունենք ձեր որոշումը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Ելույթի ավարտին արդարադատության նախարարը շնորհավորել է «ՀՀ փաստաբանական դպրոց»-ի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու կապակցությամբ և բարի երթ մաղթել նրանց: Հովհաննես Մանուկյանը փաստաբանական ինստիտուտի զարգացման գործում ներդրած ավանդի համար մի շարք փաստաբանների հանձնել է ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի պարգևները: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանների պալատի միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Մարտուն Փա նոսյանը, վարչապետի շնորհակալագրով է խրախուսվել Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով պարգևատրվել է փաստաբան Ռուբեն Ռշտունին, իսկ Գայանե Խաչատրյանը՝ Արդարադատության նախարարի պատվոգրով:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?