Անհայտ անձը դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս է պատճառել քաղաքացուն. ՀՔԾ
ОбществоԱնհայտ անձը, քննությամբ չպարզված վայրում ու անհայտ հանգամանքներում, 2014 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մեսրոպ Խ.-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: