Հայ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նեպալի երկրաշարժի զոհերի հիշատակը
ОбществоԽորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Նիստի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը:«Վերջերս Նեպալում տեղի ունեցավ բավական ուժգին երկրաշարժ: Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է երկրաշարժը, ինչ արհավիրք է այն մարդկության համար: Ե ս խնդրում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք Նեպալի երկրաշարժի զոհերի հիշատակը»,- ասաց Հակոբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հակոբյանիառաջարկը և պատգամավորներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել Նեպալի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:Նեպալում ապրիլի 25-ին գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3200-ի: Երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.9 մագնիտուդ: Գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ հյուսիս-արևմուտք: