Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է գողության 18 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնաս վածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է գողության 18, խարդախության 5, անձի առևանգման 2 և կողոպուտի 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: