Երևանում 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն
ОбществоԱնհայտ ավտոմեքենայի վարորդն ապրիլի 27-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը 1978թ. ծնված Արման Հ.-ն ներկայացել է ոստիկանության բաժին և հայտնել, որ վրաերթը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը։
Կատարվում է քննություն։