Վառե՞լ, թե՞ չվառել. այս է խնդիրը
БлогԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ահա և եկավ այն պահը, որ մարդ մահանալուց հետո էլ հանգիստ չի
ունենալու: Այ, որ մի շատ գեղեցիկ կուլտուրա մենք ընդօրինակեինք, բազմաթիվ անիմաստ կուլտուրաների փոխարեն, այս խնդիրը այսքան հրատապ չէր լինի և մենք մեր հարազատներին վառելու հարց չէինք բարձրացնի ու չէինք նմանվի այլ հավատք դավանողներին: Մեր գերեզմանատներ մտնում ես ու հասկանում ես, որ այդտեղ էլ է սոցալական խավը իր տարբերությամբ արտացոլվում ու էլի չկա այդ չարաբաստիկ միջինը: Մեկի գերեզմանաքարը արձանի է նմանվում, իսկ մյուսինը մի աղքատիկ տապանաքար է:
Հիմա խոսեմ այն կուլտուրայի մասին, որը պետք է ու պարտադիր է ընդօրինակել: Շատ երկրներում գերեզմանատները նմանվում են զբոսայգիների, որտեղ մարդիկ նույնիսկ իրենց ընտանիքներով զբոսնում են ու վախ չկա այդ վայրերից: Որովհետև ամեն ինչ ավելի քան գեղեցիկ ու հանգիստ է այնտեղ պլանավորված ու կատարված: Ստորև նկարներ կտեղադրեմ, որը տեսնելուց հետո ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա: Թե չէ մի հոգուն հուղարկավորելու համար՝ մի 15 հոգու համար նախատեսված տարածք են վերցնում ու հետո ասում. «Բա չիմացաք գերեզմանոցը հասել է քաղաքի բանուկ մասերին»:

