Արմավիրի և Արագածոտնի մարզերում հակակարկտային կայաններից իրականացվել է 5554 կրակոց
ОбществоՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 24 կայանից ապրիլի 28-ին՝ ժամը 14.09-ից մինչև 14.37-ը, Արմավիրի մարզի Կողպավան, Վանանդ, Արտամեդ, Բագարան, Ակնալիճ և Արշալույս գյուղերում իրականացվել է 5140 կրակոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 28-ին՝ ժամը 14.55-ից մինչև 15.20-ն Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում 2 կայանից իրականացվել է ևս 414 կրակոց: